PK ! z!0:- - [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! > > word/_rels/document.xml.rels
PK ! do&- &- word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸնթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունըԱրդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (այսուհետ՝ Ծառայություն) ներկայումս գործում են մի շարք էլեկտրոնային համակարգեր՝ փաստաթղթաշրջանառության, ֆինանսական գործառույթների, կատարողական վարույթների, փաստաթղթերի ելքագրման և որոշ այլ գործողությունների կատարման համար: Նշված համակարգերը, սակայն, ներդրվել են տարբեր ժամանակներում, շատ հաճախ՝ միայն կոնկրետ լոկալ խնդիրների լուծման նպատակով, մի շարք դեպքերում միմյանց հետ փոխկապակցված չեն, ինչպիսի պայմաններում հաճախ առաջանում է միևնույն գործողությունը մի քանի անգամ կատարելու անհրաժեշտություն: Կատարողական վարույթի իրականացմանն առնչվող և հարակից մի շարք գործընթացներ ներկայումս թվայնացված չեն, ինչն իր հերթին հանգեցնում է հարկադիր կատարողի և Ծառայության՝ ընդհանուր առմամբ, ծանրաբեռնվածության աճին և ազդում նաև հարկադիր կատարողի և Ծառայության ընդհանուր գործունեության արդյունավետության վրա։ Մինչդեռ այդ կատարողական գործողությունների թվայնացումը և որոշակի ալգորիթմների կիրառումը հնարավոր կդարձնի ոչ միայն ապահովել կատարողական վարույթի շրջանակում իրականացվող գործողությունների ճնշող մեծամասնության իրականացումն էլեկտրոնային եղանակով, այլև դրանց զգալի հատվածի իրականացումն ինքնաշխատ եղանակով՝ առանց մարդկային միջամտության՝ բացառելով այդ գործընթացում կոռուպցիոն ռիսկերը ու մարդկային գործոնով պայմանավորված չարաշահումները և նպաստելով կատարողական վարույթի և առանձին կատարողական գործողությունների կատարման ժամկետների կրճատմանը:Դատական ակտերի և հարկադիր կատարման ենթակա այլ ակտերի կատարման գործընթացում Ծառայությունն ունի պետական մարմինների ու առևտրային բանկերի հետ տեղակատվության փոխանակման, հարցումներ կատարելու և դրանց պատասխանների ստացման անխուսափելի անհրաժեշտություն և պարտականություն: Չնայած այն հանգամանքին, որ առկա են Ծառայության և մի շարք պետական մարմինների ու առևտրային բանկերի միջև տվյալների ու տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային համակարգեր, որոշ մարմինների հետ աշխատանքը դեռևս թվայնացված չէ, և փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է թղթային եղանակով, իսկ որոշ այլ մարմինների հետ փաստաթղթաշրջանառության առկա կապուղիները կատարելագործման անհրաժեշտություն ունեն:Ժամանակակից տեխնիկական լուծումները պահանջում են նաև կատարողական վարույթի մասնակիցների և հարկադիր կատարողի միջև օպերատիվ, արդյունավետ կապի ապահովման նպատակով էլեկտրոնային պատշաճ գործիքակազմի ներդրում, ինչպիսի պայմաններում անհրաժեշտ է կատարելագործել նաև կատարողական վարույթում էլեկտրոնային գործիքների կիրառման և էլեկտրոնային ծանուցումների մեխանիզմները, ընդլայնել կատարողական վարույթի մասնակիցների՝ հարկադիր կատարողի հետ էլեկտրոնային եղանակով հաղորդակցություն իրականացնելու հնարավորությունը, ապահովել կատարողական վարույթի շրջանակում կայացված որոշումներն էլեկտրոնային եղանակով ստանալու, բողոքարկելու, դիմումներ, բողոքներ, փաստաթղթեր ներկայացնելու, դրանց պատասխաններն էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով ստանալու հնարավորություն։ Անհրաժեշտ է ապահովել կատարողական վարույթի կողմերի մասնակցությամբ փաստաթղթաշրջանառության իրականացումը մեծապես էլեկտրոնային եղանակով միջոցով, ինչը թույլ կտա նվազեցնել կատարողական վարույթի մասնակիցների և հարկադիր կատարողի անմիջական շփման անհրաժեշտությունը և զսպել դրանից բխող ռիսկերը: Այսպիսով, վերոգրյալի համատեքստում առկա է անհրաժեշտություն՝ մշակել Ծառայությունում էլեկտրոնային նոր համակարգ, ինչը հնարավորություն կտա ամբողջությամբ թվայնացնել կատարողական վարույթը, ապահովել կատարողական վարույթի շրջանակում մի շարք գործողությունների կատարումն ինքնաշխատ եղանակով, ապահովել Ծառայությունում իրականացվող ողջ փաստաթղթաշրջանառության, ֆինանսական և այլ գործառույթների իրականացումը մեկ միասնական էլեկտրոնային համակարգով, դրամական պահանջներով կատարողական թերթերի կատարման շրջանակներում բռնագանձման ենթակա գումարների հաշվարկման ճշգրտությունն ապահովելու համար ներդնել տոկոսների և այլ վճարների ավտոմատ հաշվարկման էլեկտրոնային գործիքներ՝ դրանով իսկ բացառելով պահանջատիրոջ (մասնավորապես՝ բանկի և այլ ֆինանսական կազմակերպության) կողմից ներկայացվող հաշվարկների հիման վրա բռնագանձման ենթակա գումարի վերջնական չափի հաշվարկումը, ինչպես նաև ապահովել բռնագանձված գումարները բաշխելու և կատարողական վարույթը կարճելու գործընթացի առավելագույն ավտոմատացումը և օպտիմալացումը։ Միաժամանակ, անհրաժեշտ է ապահովել հարկադիր էլեկտրոնային աճուրդների էլեկտրոնային համակարգի արդիականացումը և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր էլեկտրոնային համակարգի հետ դրա համակցումը, ինչպես նաև նվազեցնել վարույթի մասնակիցների անձնական տվյալների և ծառայության թվային շտեմարանի հնարավոր կորստի և/կամ արտահոսքի ռիսկերը։ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) Արդարադատության նախարարությանը վերաբերող հատվածի 19-րդ կետով նախատեսված է «Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումների կատարում» միջոցառումը՝ կազմված 8 գործողություններից: Նշված միջոցառման 19.6-րդ կետում նախատեսված է Կատարողական վարույթի ամբողջական թվայնացում և էլեկտրոնային համակարգի ներդրում գործողությունը։ Ծառայության էլեկտրոնային նոր համակարգի մշակման նպատակով 21.09.2021թ. Արդարադատության նախարարության և Վարչապետի աշխատակազմի՝ որպես պատվիրատուի, և «Մեյսիս Ինֆորմեյշն Սիստեմս» ՍՊԸ-ի՝ որպես խորհրդատուի, միջև կնքվել էր թիվ PSMP3-CS-2-2-23 պայմանագիրը: Նշված պայմանագիրը, սակայն, 2022թ. նոյեմբերի վերջին լուծվել է, և Խորհրդատուի կողմից նշված պայմանագրով սահմանված ժամկետում չի ապահովվել Ծառայության նոր էլեկտրոնային համակարգի ամբողջական մշակումը և ներդրումը։ «Մեյսիս Ինֆորմեյշն Սիստեմս» ՍՊ ընկերությանն է պատկանում նշված էլեկտրոնային համակարգի հեղինակային իրավունքը, և հեղինակային իրավունքի օբյեկտն ի պահ են հանձնվել «Հայհեղինակ» հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարող հասարակական կազմակերպությանը 2022 թվականի դեկտեմբերի 6-ին՝ N 08/6075 թվի ներքո: Միևնույն ժամանակ «Զեթ թեքնոլոջի» ՍՊ ընկերությունը հանդիսանում է ներկայիս ՀՀ ԱՆ ՀԿԱԾ գործող էլեկտրոնային համակարգի հեղինակային իրավունքի կրողը, և «ՀԿԱԾ Z-FLOW» համակարգչային ծրագրի օպերացիոն համակարգ հանդիսացող «Z-FLOW» ծրագրի նկատմամբ հեղինակային իրավունքները պատկանում են «Զեթ թեքնոլոջի» ՍՊԸ-ին, ի պահ են հանձնվել «Հայհեղինակ» հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարող հասարակական կազմակերպությանը 2019 թվականի դեկտեմբերի 17-ին՝ N 08/5231 թվի ներքո: Նման պայմաններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծառայության էլեկտրոնային նոր համակարգը կարող է ստեղծվել միայն «Զեթ թեքնոլոջի» ՍՊԸ-ին և «Մեյսիս Ինֆորմեյշն Սիստեմս» ՍՊԸ-ի հեղինակային իրավունքով պատկանող համակարգչային ծրագրերի և օպերացիոն համակարգերի օգտագործմամբ, ինչպիսի պայմաններում գնման ենթակա ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն նշված ընկերություններից, ուստի անհրաժեշտ է կատարել գնում՝ մեկ անձից գնման ընթացակարգով: Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված վերոնշյալ միջոցառումը սահմանված ժամկետում և պատշաճ կերպով իրականացնելն ապահովելու նպատակով անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ՝ Ծառայության էլեկտրոնային համակարգի զարգացման և ընդլայնման վերաբերյալ նոր պայմանագրի կնքման և կատարողական վարույթների էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի մշակումն ապահովելու նպատակով: «ՄԵՅՍԻՍ ԻՆՖՈՐՄԵՅՇՆ ՍԻՍԹԵՄՍ» և «Զեթ թեքնոլոջի» ՍՊ Ընկերությունները 2023թ. փետրվարի 28-ին կնքել են «Առանց իրավաբանական անձի կազմավորման համատեղ գործունեության» մասին պայմանագիր, որով նոր էլեկտրոնային համակարգի ստեղծման համար իրենց ներդրումները գնահատել են ընդհանուր 75.000.000 ՀՀ դրամ: Վերոգրյալի հիման վրա ակնհայտ է, որ առկա է պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված Եվրոպական Միության բյուջետային աջակցության ծրագրով հատկացված միջոցների վերաբաշխմամբ Ծառայությանը 75.000.000 (յոթանասունհինգ միլիոն) ՀՀ դրամ հատկացնելու անհրաժեշտություն:2. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքներըՆախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի ապահովել կատարողական վարույթի ամբողջական թվայնացումն ու էլեկտրոնային կատարողական վարույթի ստեղծումը, կատարողական մի շարք գործողությունների իրականացումն ինքնաշխատ եղանակով, արդյունքում բարձրացնելով կատարողական գործողությունների արդյունավետության ներկայիս մակարդակը, նվազեցնելով կատարողական վարույթում կոռուպցիոն ռիսկերը, կրճատելով կատարողական վարույթի շրջանակում ծախսվող ֆինանսական ռեսուրսները, կատարողական վարույթի տևողությունը և ապահովելու կատարողական վարույթի մասնակիցների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության առավել գործուն ու արդյունավետ մեխանիզմներ, քաղաքացի-հարկադիր կատարող վերահսկելի ու օպերատիվ կապ:3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։4. Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին.Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի 5.3 կետով սահմանված՝ հարկադիր կատարման ոլորտի համընդհանուր բարեփոխման նպատակից: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 19-րդ կետով սահմանված՝ կատարողական վարույթի արդյունավետության բարձրացման միջոցառման իրականացմամբ։Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև Կառավարության 21.07.2022թ. N 1133-Լ որոշմամբ հաստատված Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության նպատակ 1-ի և նույն որոշման Հավելված 2-ի նպատակ 1-ի 14-րդ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր էլեկտրոնային համակարգի ներդրում և գործարկում միջոցառման իրականացմամբ:PK ! -v$ $ word/footnotes.xml
PK ! kXk word/endnotes.xml
PK ! T\ \ word/footer1.xml
PAGE \* MERGEFORMAT 7PK ! CIS S word/theme/theme1.xml
PK ! Nn word/settings.xml
PK ! ?bN N word/webSettings.xml
PK ! x word/styles.xml
PK ! !Hb b word/numbering.xml
PK ! Nd:& & word/fontTable.xml
PK ! m8 docProps/app.xml
Normal1714938512Microsoft Office Word07019falseTitle1false9986falsefalse16.0000PK \V' docProps/core.xmlElina Geghamyanhttps://mul2.gov.am/tasks/776153/oneclick/himnavorum.docx?token=1adad6732c1fc2eb892295e2f7bad1fcZara Margaryan22023-03-28T10:39:00Z2023-03-28T10:39:00ZPK ! z!0:- - [Content_Types].xmlPK ! N N ^ _rels/.relsPK ! > > word/_rels/document.xml.relsPK ! do&- &- M word/document.xmlPK ! -v$ $ < word/footnotes.xmlPK ! kXk C word/endnotes.xmlPK ! T\ \ CK word/footer1.xmlPK ! CIS S S word/theme/theme1.xmlPK ! Nn Sn word/settings.xmlPK ! ?bN N c} word/webSettings.xmlPK ! x word/styles.xmlPK ! !Hb b word/numbering.xmlPK ! Nd:& & . word/fontTable.xmlPK ! m8 ? docProps/app.xmlPK \V' C docProps/core.xmlPK $G