PK ! ߤl [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! dQ1 1 word/_rels/document.xml.rels
PK ! 1 word/document.xml
ԱմփոփաթերթՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի № 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ նախագծի վերաբերյալհ/հԱռարկության, առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվըԱռարկության, առաջարկության բովանդակությունըԵզրակացությունԿատարված փոփոխությունը12341Արտեմ Պետրոսյան30.11.2022 16:38:06Համաձայն էներգետիկայի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետ "ա" ենթակետի Էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը էներգետիկայի բնագավառում մրցակցության և արդյունավետ գործունեության խթանումն ու մրցակցային միջավայրի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, մինչդեռ սույն փոփոխությամբ արհեստական մենաշնորհ է տրամադրվում ՀՎԷԷ-ին, փաստացի կառավարության որոշմամբ առաջարկվում է Էներգետիկայի մասին ՀՀ օրենքին հակասող փոփոխություն․․․․․Համաձայն առաջարկվող փոփոխության՝ հնարավորություն է տրվում Կառավարության կողմից հաստատված Ծրագրի սխեման կիրառել, որպեսզի Շահառուները իրավական խնդիրներ չունենան ծրագրերից օգտվելուց։ Ծրագրերով արդեն իսկ սահմանվում են գործարքի կողմերը և արհեստական մենաշնորհային տրամադրելու հարց չի առաջանում։ 2Հովհաննես Բուրմանյան28.11.2022 17:36:25Նախագծից ակնհայտ երևում է, որ փորձ է կատարվում արհեստականորեն գերիշխող դիրք ստեղծել կոնկրետ մատակարարի համար: Նախ, Նախագծի հիմնավորման մեջ տեղ գտած տեղեկատվությունից «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ծրագրերի» սահմանումը վերաբերում է «Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ֆինանսավորմամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերին»: Այնուհետ, «պետական հիմնադրմամբ հիմնադրամ» հասկացություն Հիմնադրամների մասին ՀՀ օրենքով նախատեսված չէ: Եվ ի վերջո, «այդ թվում՝ էներգախնայողության ծառայությունների ձեռքբերում» բացառիկ իրավունք ստեղծելու պատրվակով, քողարկվում է մեկ այլ բացառիկ իրավունքի ստեղծումը, այն է՝ «էներգետիկ ծառայությունների ձեռքբերումը», որն ինքնին ծառայությունների լայն շրջանակ է ընդգրկում, և որի բացառիկ դարձնելը կհանգեցնի մենաշնորհի: Խորհուրդ կտամ Նախագիծը մշակողներին կրկին անգամ ուսումնասիրել Տնտեսական մրցակցության մասին ՀՀ օրենքը: Առաջարկում եմ Նախագծում 40-րդ կետը խմբագրել հետևյալ ձևով. «40․ Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ֆինանսավորմամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերի շրջանակներում էներգախնայողության ծառայությունների ձեռքբերում»:Չի ընդունվել։Նախագիծը վերախմբագրվել է հետևյալ բովանդակությամբ․ «40․ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ծրագրերի շրջանակներում պետական հիմնադրմամբ հիմնադրամներից էներգախնայող միջոցառումներ իրականացնելու և վերականգնվող էներգիայի համակարգեր ներդնելու նպատակով ծառայությունների ձեռքբերում, որի դիմաց նախատեսում է 5 տարի և ավել ժամկետով տարաժամկետ վճարումների իրականացում։3Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամ24.11.2022 17:34:52Նախագծի հիմնավորումից երևում է, որ դրա նպատակն է ամրագրել էներգախնայողության ծառայությունների ձեռքբերումը բացառապես կոնկրետ հիմնադրամից: Այլ կերպ ասած փորձ է կատարվում պետական մակարդակով համակարգել Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության (ՀՎԷԷ) Հիմնադրամի տնտեսական գործունեությունը, որը անխուսափելիորեն կբերի Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հետևանքներին: 2. «էներգախնայողության ծառայությունների ձեռքբերման» հիմնավորումով փորձ կատարվում է քողարկել վերը նշված հիմնադրամին «էներգետիկ ծառայությունների ձեռքբերման» լայն սպեկտրի ամրագրումը: 3. Համաձայն Հիմնադրամների մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի՝ հիմնադրամ է համարվում քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական և (կամ) այլ հանրօգուտ նպատակներ: Այսինքն, անկախ այն հանգամանքից, թե ով է հիմնադիրը (ֆիզիակական կամ իրավաբանական անձը, թե պետությունը), հիմնադրամը հետապնդում է հանրօգուտ նպատակներ: Այդ իսկ պատճառով օրենքը չի նախատեսում «պետական հիմնադրմամբ հիմնադրամ» հասկացությունը: Չի բացառվում, որ շուտով Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ֆինանսավորմամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրեր կարող է իրականացնել նաև ոչ պետության կողմից ստեղծված հիմնադրամը: Առավել ևս, որ պետությունն է որոշում, թե ում տալ բացառիկ իրավունքը, քանի որ դրա տնօրինումը պատկանում հենց պետությանը, այլ ոչ թե իրականացնողին:Նախորդ մեկնաբանությունը կիրառելի է նաև այստեղ։ Սակայն նշենք, որ անգամ ներկայացված նախագծի պայմաններում որևէ մենաշնորհի կամ գերիշխող դիրքի մասին խոսք չկա, քանի որ խոսքը ոչ թե առհասարակ բոլոր տեսակի էներգետիկ ծառայությունների, այլ բացառապես Կառավարության կողմից հաստատված ծրագրի շրջանակներում էներգետիկ/կամ էներգախնայողության ծառայությունների ձեռքբերման մասին է։ Իսկ այդ ծրագիրը հաստատվում է համապատասխան համաձայնագրերի հիման վրա, և վերջիններով արդեն իսկ նշվում է, թե ով է իրականացնելու այդ ծրագիրը, ուստի Հիմնադրամը՝ որպես կատարող ի սկզբանե որոշված է, իսկ վերջինիս կողմից առաջարկվող Ծրագրին միանալը բացառապես շահառուների շահերից բխող ընթացակարգ է, որը պարզեցնելու նպատակով սահմանվում է մեկ անձից գնման ընթացակարգ։ Խնդիրն այն է, որ Նախագծով Հիմնադրամը ոչ թե նոր-նոր ձեռք է բերում բացառիկ իրավունք, այլ դրանով հաստատվում է արդեն իսկ Ծրագրի հիման վրա առաջացած բացառիկ իրավունքի հիման վրա մեկ անձից գնում կատարելու հնարավորությունը։ 4"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն22.11.2022 14:56:29Մովսես Արիստակեսյան, Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ: Նախ օրինագծի ոչ մի բաժնում չի նշված, թե որ հիմնադրամի մասին է խոսք գնում: Ստացվում է արտոնություն ենք տալիս մի կազմակերպության, ինչը անհայտ է հասարակությանը: Ապա, կարծում ենք, որ մեկ անձից գնումների կազմակերպումը արդեն իսկ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում և այդ պայմաններում մի անհայտ կազմակերպությանը արտոնություն տալը հակասում է հենց ՀՀ կառավարության ծրագրին: Վերոհիշյալ իսկ պատճառներով դեն ենք քվեարկել օրինագծին:Սույն մեկնաբանությամբ որևէ հստակ դիտողություն կամ առաջարկություն չի ներկայացվել։ Հեղինակն անգամ չի կարդացել հիմնավորումները և չի նկատել, որ խոսքը Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության (ՀՎԷԷ) Հիմնադրամի մասին է։PK ! P P word/theme/theme1.xml
PK ! i
word/settings.xml
PK ! on n word/fontTable.xml
PK ! %3 3 word/webSettings.xml
PK ! Q docProps/app.xml
Normal1358925090Microsoft Office Word04211falseTitle1false5971falsefalse16.0000PK ! &?r ?r word/styles.xml
PK V'>E E docProps/core.xmlUSERhttps://mul2.gov.am/tasks/779534/oneclick/e3527def2f4bfc5b6d4f8e3c2023aa911f8220ed7af2dc9d703cf8c574b01372.docx?token=524b3c1aaae4448431c7b2aa984751eaKaren Hovsepyan42023-02-16T11:03:00Z2023-02-17T11:59:00ZPK ! ߤl [Content_Types].xmlPK ! N N Q _rels/.relsPK ! dQ1 1 word/_rels/document.xml.relsPK ! 1 3 word/document.xmlPK ! P P 7 word/theme/theme1.xmlPK ! i
word/settings.xmlPK ! on n k word/fontTable.xmlPK ! %3 3
word/webSettings.xmlPK ! Q n docProps/app.xmlPK ! &?r ?r word/styles.xmlPK V'>E E docProps/core.xmlPK k