PK ! 2oW [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! mE E word/document.xml
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ ՄՈւսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացնելու կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը2022 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունվել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը (այսուհետև՝ Օրենք), որն ուժի մեջ է մտնելու 2023 թվականի ապրիլի 28-ին։ Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացվում է ՀՀ կառավարության սահմանած կարգով, ուստի ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից մշակվել է Ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացնելու կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Ներկայումս հիշյալ իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2004 թվականի հունիսի 29-ի թիվ 601-Ն, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2004 թվականի հունիսի 30-ի թիվ 483-Ն և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2004 թվականի հունիսի 30-ի թիվ 3-Ն համատեղ հրամանով, որն ուժը կորցրած ճանաչելու մասին համատեղ հրամանի նախագիծը ևս շրջանառվում է։ 2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետՆախագծի ընդունումը բխում է 2022 թվականի դեկտեմբերի 30-ի Զենքի շրջանառության կարգավորման մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-368-Ն և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-376-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 16-րդ կետից։3. Առաջարկվող կարգավորման բնույթըԱռաջարկվում է սահմանել ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացնելու կարգը, հաշվի առնելով, որ ներկայումս շրջանառվում է նաև հիշյալ իրավահարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2004 թվականի հունիսի 29-ի թիվ 601-Ն, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2004 թվականի հունիսի 30-ի թիվ 483-Ն և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2004 թվականի հունիսի 30-ի թիվ 3-Ն համատեղ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին համատեղ հրամանի նախագիծը։ 4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններըՆախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումըՆախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:6. Ակնկալվող արդյունքըՆախագծի ընդունմամբ կսահմանվի ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացնելու կարգը համաձայն՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի։ ՀՀ ներքին գործերի նախարարությունPK ! word/_rels/document.xml.rels
PK ! ^}- word/theme/theme1.xml
PK ! L word/settings.xml
PK ! $ word/numbering.xml
PK ! T+jx jx word/styles.xml
PK ! i, , word/webSettings.xml
PK ! x
word/fontTable.xml
PK ! qX X docProps/app.xml
Normal19824302455Microsoft Office Word0205falseTitle1Название1false2880falsefalse16.0000PK |VBL<0 0 docProps/core.xmlAdminhttps://mul2.gov.am/tasks/781721/oneclick/Himnavorum.docx?token=cf73b52f86f828ff25ea2d38c9a89c2airav 01592023-02-09T08:08:00Z2023-01-16T11:07:00Z2023-04-25T13:00:00ZPK ! 2oW [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! mE E M word/document.xmlPK ! word/_rels/document.xml.relsPK ! ^}- word/theme/theme1.xmlPK ! L word/settings.xmlPK ! $ k word/numbering.xmlPK ! T+jx jx ^ word/styles.xmlPK ! i, , M word/webSettings.xmlPK ! x
SS word/fontTable.xmlPK ! qX X 8^ docProps/app.xmlPK |VBL<0 0 b docProps/core.xmlPK f