PK ! ʉۦ [Content_Types].xml
PK ! U~ _rels/.rels
PK ! D D word/_rels/document.xml.rels
PK ! :8Ee e word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԷՄԻԼ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆԸնթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) կանոնադրական կապիտալն ավելացնելու, «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունմամբ ապահովվելու է Ընկերության վերլուծական լաբորատորիայի վերազինումը, դեղերում, դեղանյութերում և դեղաբուսական հումքում որակական և քանակական փորձարկումների համար նախատեսված միասնական ծրագրային ապահովմամբ և մոդուլային համակցված համակարգերով գազային և հեղուկային քրոմատագրման սարքերի հավաքածուների ձեռքբերում և անալիտիկ լաբորատորիաների քիմիապես մաքուր կահույքի ձեռքբերում: Ընկերությունն իրականացնում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքով դեղերի շրջանառության կարգավորման նպատակով սահմանված փորձաքննությունները և մասնագիտական դիտարկումները, ինչը սահմանված է նաև ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունները և մասնագիտական դիտարկումները կազմակերպող և իրականացնող մարմին նշանակելու մասին» N 150-Ն որոշմամբ: Հանդիսանալով 100 տոկոս պետական բաժնեմասնակցությամբ առևտրային կազմակերպություն, անցած տարիների ընթացքում Ընկերությունն իր ֆինանսական միջոցները (հասույթը) հիմնականում գեներացնում է իր սեփական գործունեության արդյունքներով, իսկ պետության կողմից տրված պատվերների դիմաց ՀՀ պետական բյուջեից շատ քիչ ֆինանսավորում է ստանում, կամ ընդհանրապես չի ստանում: ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի N 1333-Ա որոշման համաձայն Ընկերությանը է տրամադրվել ք. Երևան, Կոմիտաս 49/5 հասցեում գտնվող 3024.6 քառ. մետր ընդհանուր (արտաքին) մակերեսով գույք, որի մեծ մասը դեռևս վերանորոգված չէ՝ ֆինանսական սղության պատճառով: Մինչդեռ, Ընկերության աշխատակիցների թիվը անցնում է 130-ը, որոնք տեղակայված են փոքր աշխատասենյակներում՝ 3-4 հոգով: Կենտրոնի լաբորատորիան, որը դեռևս 90-ականներից զբաղեցնում է շենքի երկրորդ հարկը, ունի քիմիական և մանրէաբանական ենթաբաժիններ: Տարածքային պայմաններից ելնելով լաբորատորիայի շուրջ 15 աշխատակիցներ օգտագործում են լաբորատոր և սարքավորումների սենյակները որպես աշխատասենյակ, վերջինս, ինչպես նաև լաբորատորիայի ընդհանուր կառուցվածքը, չեն համապատասխանում որակի և անվտանգության ազգային և միջազգային ստանդարտների պահանջներին: Լաբորատորիայում առկա սարքավորումների 80 տոկոսից ավելին տեղադրված են 2007 թվականին, առավել նորերը՝ 2012-2014 թթ: Սարքավորումների ֆիզիկական և բարոյական մաշվածության պատճառով նշանակալիորեն ընկնում է լաբորատորիայի արտադրողականությունը և արդյունավետությունը՝ հարկադրելով մի քանի անգամ կրկնել տեխնիկական պատճառներով ընդհատված փորձաքննությունը: Սարքերի հնամաշությունը խոչընդոտում է նաև դրանց տեխնիկական սպասարկմանը, որն իր հերթին ծախսարդյունավետ չէ և կարճաժամկետ ազդեցություն է թողնում: Լինելով դեղերի միակ ռեֆերենտ լաբորատորիան Հայաստանի Հանրապետությունում, որը գործում է կարգավորող մարմնում, լաբորատորիան մշտապես առաջարկություններ է ստանում մասնակցելու միջազգային ֆինանսավորվող հետազոտական նախագծերին, սակայն վերոնշյալ խնդիրների պատճառով դա հնարավոր չի լինում իրագործել: Ընկերության վերլուծական լաբորատորիայի վերազինումը ապահովելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքում կնքվել է պայմանագիր` դեղերում, դեղանյութերում և դեղաբուսական հումքում որակական և քանակական փորձարկումների համար նախատեսված, միասնական ծրագրային ապահովմամբ և մոդուլային համակցված համակարգերով գազային և հեղուկային քրոմատագրման սարքերի հավաքածուներ ձեռքբերելու և անալիտիկ լաբորատորիաների քիմիապես մաքուր կահույքի ձեռքբերման համար:Ընկերության վերազինման աշխատանքները կարող են իրականացվել միայն համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում:2. Ակնկալվող արդյունքը․Սույն որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կլինիկի ապահովել ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված առաջնահերթությունների իրականացումը, ինչպես նաև «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բնականոն գործունեության ապահովումը:3. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության աշխատակիցների կողմից։4. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին. Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։5. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։Նախագծի մշակման համար կիրառված իրավական ակտերն են` «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշումը:6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021-2026թթ, ծրագիր, ոլորտային և /կամ այլ ռազմավարություններ.Ներկայացված նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի, «4.5 Առողջապահություն» մասի դրույթներից, մասնավորապես առողջապահական կազմակերպությունների շենքային պայմանների բարելավում, անհրաժեշտ գույքով, սարքավորումներով հագեցվածություն: PK ! g word/theme/theme1.xml
PK ! :P word/settings.xml
PK ! KzN N word/styles.xml
PK ! bV V word/numbering.xml
PK ! U U customXml/itemProps1.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! rȼ docProps/custom.xml
16.00000falsefalsefalsefalsePK ! WgC2 2 customXml/item1.xmlPK ! word/fontTable.xml
PK ! y word/webSettings.xml
PK ! 5z docProps/app.xml
Normal.dotm54118925086Microsoft Office Word04211falseTitle1HPfalse5967falsefalse16.0000PK zV4fi i docProps/core.xmlLilit Harutyunyanhttps://mul2.gov.am/tasks/782383/oneclick/11dedbcd3cfaef9fe1f0270cfac5cc1ba8fddf921e127c5de528a07b902d1f68.docx?token=ca9719a4798521bd9b92333c2ff62f73Ruzanna Khanaganyan202022-08-24T07:05:00Z2023-04-05T11:43:00Zen-USPK ! ʉۦ [Content_Types].xmlPK ! U~ _rels/.relsPK ! D D word/_rels/document.xml.relsPK ! :8Ee e _ word/document.xmlPK ! g `t word/theme/theme1.xmlPK ! :P \ word/settings.xmlPK ! KzN N ' word/styles.xmlPK ! bV V I word/numbering.xmlPK ! U U customXml/itemProps1.xmlPK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.relsPK ! rȼ z docProps/custom.xmlPK ! WgC2 2 g customXml/item1.xmlPK ! ʨ word/fontTable.xmlPK ! y κ word/webSettings.xmlPK ! 5z docProps/app.xmlPK zV4fi i docProps/core.xmlPK