PK ! + [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK !
word/_rels/document.xml.rels
PK ! 70 0 word/document.xml
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕ Ր Ե Ն Ք ԸԸնդունված է 2017 թվականի դեկտեմբերի 13-ինԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ Հոդված 4.Օրենքի հիմնական հասկացությունները 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.1) ընտանիքի անդամներ՝ա. անկախ համատեղ բնակության հանգամանքից՝ ամուսինը (այդ թվում՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձը), նախկին ամուսինը, ծնողը, այդ թվում՝ խորթ ծնողը, որդեգրող ծնողը, խնամատար ծնողը, երեխան (նաև որդեգրված, խորթ, հոգեզավակ), որդեգրող ծնողի ամուսինը, ամուսնու ծնողները, նախկին ամուսնու ծնողները,բ. համատեղ բնակվող տատ, պապ, քույր և եղբայր (նաև համամայր կամ համահայր), ամուսնու քույր, ամուսնու եղբայր, ինչպես նաև ամուսնու ծնողների, քրոջ և եղբոր համար՝ փեսան և հարսը.2) աջակցության կենտրոն՝ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ սոցիալական ծառայություններ տրամադրող պետական կազմակերպություն.3) ապաստարան (ընտանիքում բռնության ենթարկված անձի հոգածության կենտրոն)` ընտանիքում բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի տակ եղող անձանց՝ սույն օրենքով սահմանված դեպքերում տրամադրվող անվտանգ ժամանակավոր կացարան, որտեղ նրանք օգտվում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններից.4) ընտանիքում բռնություն գործադրած անձ` ֆիզիկական անձ, որի նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգով կայացվել է նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում.5) ընտանիքում բռնության ենթարկված անձ` ֆիզիկական անձ, որը, ըստ նախազգուշացման, անհետաձգելի միջամտության, պաշտպանական որոշման կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի, տուժել է ընտանիքում բռնությունից.6) խնամքի տակ եղող անձ՝ երեխա, տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձ, որը բնակվում է ընտանիքում բռնության ենթարկված անձի հետ, և որին վերջինս մշտապես հոգ է տանում.7) ոստիկանության իրավասու ծառայող՝ ոստիկանության` ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում մասնագիտացված ստորաբաժանման լիազորություն ունեցող ծառայող.8) ռեաբիլիտացիոն ծրագիր՝ համալիր միջոցառումների ծրագիր, որն ուղղված է բռնություն գործադրած անձին հոգեբանական և սոցիալական աջակցության տրամադրման, առողջության վերականգնման, վնասակար սովորույթներից (ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն, խաղամոլություն) ձերբազատման միջոցով նրա կողմից կրկին բռնություն գործադրելու կանխմանը.9)(հոդվածը 22.03.23 ՀՕ-109-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված՝ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը)(22.03.23 ՀՕ-109-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)Հոդված 6.Նախազգուշացումը 1. Նախազգուշացումը կիրառվում է այն դեպքերում, երբ ընտանիքում բռնության դեպքը ոստիկանությունը հայտնաբերել է առաջին անգամ, կատարված արարքը հանցակազմի հատկանիշներ առերևույթ չի պարունակում, և անհետաձգելի միջամտության հիմքերն առկա չեն: Նախազգուշացում կիրառելու մասին որոշումը ներառում է բռնության շարունակման կամ կրկնման դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների մասին իրազեկում: Նախազգուշացումը կիրառվում է դեպքի մասին տեղեկանալուց հետո հնարավորին չափ սեղմ ժամկետում:2. Նախազգուշացում կիրառելու մասին ոստիկանության իրավասու ծառայողի կայացրած պատճառաբանված որոշման պատճենը ընտանիքում բռնություն գործադրած անձին հանձնվում է ստորագրությամբ՝ առձեռն: Դեպքի վայրում նրա բացակայության դեպքում որոշման բովանդակությունը նրան պարզաբանվում է հեռախոսակապի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում որոշման պատճենն ուղարկվում է նրա հաշվառման վայր պաշտոնական էլեկտրոնային փոստի կամ պատվիրված փոստի միջոցով:3. Նախազգուշացում կիրառելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով՝ ընտանիքում բռնություն գործադրած անձին հանձնվելուց կամ դրա բովանդակությունը նրան հեռախոսակապի միջոցով պարզաբանվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, ինչպես նաև դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում:4. Նախազգուշացում կիրառելու մասին պատճառաբանված որոշման պատճենը այն կայացրած ոստիկանության իրավասու ծառայողն ուղարկում է ընտանիքում բռնություն գործադրած անձի մշտական բնակության վայրի աջակցության կենտրոն, որը հնարավորին չափ սեղմ ժամկետում ընտանիքում բռնություն գործադրած անձին առաջարկում է ռեաբիլիտացիոն ծրագրով նախատեսված ծառայությունները բռնության նոր դրսևորումները կանխարգելելու նպատակով: Հոդված 7.Անհետաձգելի միջամտության որոշումը 1. Եթե ընտանիքի մեկ անդամը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, և առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, ապա ընտանիքի մյուս անդամի կյանքի և առողջության ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում: Անհետաձգելի միջամտության որոշում կարող է կայացվել նաև այն դեպքում, երբ նախազգուշացում ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, անձը կատարել է այնպիսի բռնի արարք, որը չի պարունակում հանցակազմի հատկանիշներ:2. Անհետաձգելի միջամտության որոշման գործողության ժամկետը չի կարող գերազանցել քսան օրը: Եթե անհետաձգելի որոշման գործողության ընթացքում դատարանը քննում է պաշտպանական որոշման դիմում, ապա այն ուժի մեջ է մնում մինչև դատարանի կողմից որոշում կայացվելը:3. Անհետաձգելի միջամտության որոշմամբ կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները.1) հարկադրել ընտանիքում բռնություն գործադրած անձին անհապաղ հեռանալ ընտանիքում բռնության ենթարկվածի բնակության տարածքից և արգելել այդտեղ նրա վերադարձը մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը.2) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին այցելել իր հետ համատեղ բնակելի տարածքում չբնակվող՝ ընտանիքում բռնության ենթարկվածին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ եղող անձանց` նրանց աշխատանքի, ուսման, հանգստի, բնակվելու կամ այլ վայրեր.3) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին այնպիսի հեռավորությունից ավելի մոտենալ ընտանիքում բռնության ենթարկվածին (անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ եղող անձանց), որն ընտանիքում բռնության ենթարկված անձի մեջ ողջամտորեն հիմնավոր վախ կհարուցի իր անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին: Այս սահմանափակումը կիրառելիս որոշմամբ սահմանվում է հեռավորության կոնկրետ չափը.4) մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալն ի պահ վերցնել բռնություն գործադրած անձի տիրապետման տակ գտնվող զենքը: Այս սահմանափակումը կիրառելիս որոշման մասին իրազեկելու պահին ընտանիքում բռնություն գործադրած անձի տիրապետման տակ զենք լինելու դեպքում նա այն անհապաղ հանձնում է որոշումը կայացրած ոստիկանության իրավասու ծառայողին.5) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել ընտանիքում բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ եղող անձանց հետ:4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումները կարող են կիրառվել առանձին կամ համակցության մեջ՝ նշելով դրանց կատարման համար միևնույն կամ տարբեր ժամկետներ: Սահմանափակման միջոցներն ընտրելիս որոշում կայացնողն առաջնորդվում է սույն օրենքով սահմանված սկզբունքներով՝ ապահովելով սահմանափակման համաչափությունը:5. Եթե անմիջականորեն սպառնացող վտանգի տակ գտնվողն անչափահաս կամ անգործունակ անձ է, ապա որոշումը կայացրած ոստիկանության իրավասու ծառայողն այդ որոշման պատճենը և համապատասխան արձանագրությունն անհապաղ ուղարկում է խնամակալության և հոգաբարձության մարմին, որը, գնահատելով իրավիճակը, ձեռնարկում է օրենքով և իր կանոնադրությամբ նախատեսված գործողություններ:6. Եթե անհետաձգելի միջամտության որոշումը կիրառվում է անչափահաս կամ անգործունակ անձի հետ համատեղ բնակվող միակ օրինական ներկայացուցչի նկատմամբ, ապա երեխաների և անգործունակ անձանց ժամանակավոր խնամքը կազմակերպում է խնամակալության և հոգաբարձության մարմինը՝ որոշման պատճենն ստանալուց հետո՝ հնարավորին չափ սեղմ ժամկետում, բայց ոչ ավելի, քան 24 ժամում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առաջնորդվելով նրանց շահերով:7. Անհետաձգելի միջամտության որոշում կիրառելու մասին ոստիկանության իրավասու ծառայողի կայացրած պատճառաբանված որոշումն ուժի մեջ է մտնում ընտանիքում բռնություն գործադրած անձին դրա մասին իրազեկելու պահից: Դրա պատճենն ընտանիքում բռնություն գործադրած անձին հանձնվում է ստորագրությամբ՝ առձեռն, դեպքի վայրում նրա բացակայության դեպքում որոշման բովանդակությունը նրան պարզաբանվում է հեռախոսակապի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում որոշման պատճենն ուղարկվում է նրա հաշվառման վայր պաշտոնական էլեկտրոնային փոստի կամ պատվիրված փոստի միջոցով:8. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված սահմանափակումը կիրառելիս անհետաձգելի միջամտության որոշում կայացնող ոստիկանության իրավասու ծառայողը չի հեռանում մինչև ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից իր իրերը հավաքելը և ընտանիքում բռնության ենթարկվածի բնակության վայրը լքելը: Ընտանիքում բռնություն գործադրած անձը կարող է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իր անձնական իրերն այդ վայրից վերցնել միայն մեկ անգամ՝ ոստիկանության իրավասու ծառայողի ուղեկցությամբ:9. Անհետաձգելի միջամտության որոշում կայացնող ոստիկանության իրավասու ծառայողը որոշման պատճենը և համապատասխան արձանագրությունն անհապաղ ներկայացնում է իր ստորաբաժանման ղեկավարին:10. Ընտանիքում բռնության ենթարկված անձը պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններ կատարելուց, որոնք ուղղված են ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից անհետաձգելի միջամտության որոշմամբ իր վրա դրված պարտականությունների չկատարմանը: Ընտանիքում բռնության ենթարկված անձի կողմից դիտավորությամբ պարբերաբար նման գործողություններ կատարելու դեպքում անհետաձգելի միջամտության որոշումը կարող է վերացնել այն կայացրած ոստիկանության իրավասու ծառայողը: Անհետաձգելի միջամտության որոշումը նույն անձի կողմից վերացվում է ընտանիքում սույն օրենքով նախատեսված հաշտեցման գործընթացի արդյունքում հաշտություն կնքելու, ինչպես նաև մինչև դրա ժամկետի լրանալը դատարանի կողմից պաշտպանական որոշում կայացվելու դեպքերում:11. Անհետաձգելի միջամտության որոշումն ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից կատարվելու նկատմամբ հսկողություն է իրականացնում ոստիկանությունը:11.1.12. Անհետաձգելի միջամտության որոշման պատճենն այն կայացրած ոստիկանության իրավասու ծառայողն ուղարկում է ընտանիքում բռնության ենթարկված անձի մշտական բնակության վայրի աջակցության կենտրոն:13. Սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված սահմանափակումը չի գործում սույն օրենքով նախատեսված հաշտեցման գործընթացի շրջանակում ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց միջև աջակցության կենտրոնի թույլտվությամբ կենտրոնի տարածքում կամ կենտրոնի համապատասխան մասնագետի ներկայությամբ կազմակերպվող հանդիպման ժամանակ:14. Անհետաձգելի միջամտության որոշման պահանջներն ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:15. Անհետաձգելի միջամտության որոշման մեջ նշվում են դրա բողոքարկման ժամկետը և մարմինը, ներառյալ՝ դատարանը, որին որոշումը կարող է բողոքարկվել, ինչպես նաև այն խախտելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները: Անհետաձգելի միջամտության որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով՝ ընտանիքում բռնություն գործադրած անձին դրա մասին իրազեկելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, ինչպես նաև դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Որոշման դեմ բողոք բերելը չի կասեցնում որոշման կատարումը: Վարչական բողոքը քննվում և դրա հիման վրա որոշում է կայացվում այն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:(հոդվածը 22.03.23 ՀՕ-109-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված՝ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը)(22.03.23 ՀՕ-109-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) Հոդված 8.Պաշտպանական որոշումը 1. Պաշտպանական որոշման համար դատարան կարող է դիմել ընտանիքում բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձը կամ նրա համաձայնությամբ` աջակցության կենտրոնը: Եթե ընտանիքում բռնության ենթարկվածն անչափահաս կամ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձ է, ապա պաշտպանական որոշման համար դատարան կարող են դիմել նրա մերձավոր ազգականները, օրինական ներկայացուցիչը և խնամակալության ու հոգաբարձության մարմինը:2. Անհետաձգելի միջամտության որոշման ուժի մեջ լինելը չի բացառում պաշտպանական որոշման համար դիմելու հնարավորությունը:3. Պաշտպանական որոշումը կայացվում է ընտանիքում բռնության ենթարկվածի և նրա խնամքի տակ եղող անձանց պաշտպանելու և ընտանիքում բռնության նոր դրսևորումները կանխարգելելու նպատակով:4. Պաշտպանական որոշումը կայացվում է մինչև 6 ամիս ժամկետով և կարող է դրա անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան դիմումի հիման վրա դատարանի պատճառաբանված որոշմամբ 2 անգամ երկարաձգվել` յուրաքանչյուր անգամ առավելագույնը մինչև 3 ամիս ժամկետով:5. Պաշտպանական որոշմամբ կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները.1) հարկադրել ընտանիքում բռնություն գործադրած անձին անհապաղ հեռանալ ընտանիքում բռնության ենթարկվածի բնակության վայրից և արգելել այդտեղ նրա վերադարձը մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը: Այս սահմանափակման ժամկետը սահմանելիս դատարանը հաշվի է առնում ընտանիքում բռնության ենթարկված անձին և նրա խնամքի տակ եղող անձանց ապաստարան տեղափոխելու հնարավորությունը և նպատակահարմարությունը, ընտանիքում բռնություն գործադրած անձի համար բնակության այլ վայրերի մատչելիությունը.2) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին այցելել իր հետ համատեղ բնակելի տարածքում չբնակվող՝ ընտանիքում բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ եղող անձանց` նրանց աշխատանքի, ուսման, հանգստի, բնակվելու կամ այլ վայրեր.3) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին այնպիսի հեռավորությունից ավելի մոտենալ ընտանիքում բռնության ենթարկվածին (անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ եղող անձանց), որն ընտանիքում բռնության ենթարկված անձի մեջ ողջամտորեն հիմնավոր վախ կհարուցի իր անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին: Այս սահմանափակումը կիրառելիս որոշմամբ սահմանվում է հեռավորության կոնկրետ չափը.4) մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը բռնություն գործադրած անձի տիրապետման տակ եղած զենքն ի պահ հանձնել ոստիկանություն.5) ընտանիքում բռնություն գործադրած անձի վրա պարտականություն դնել՝ ընտանիքում բռնության ենթարկվածի հետ կիսելու իրենց համատեղ անչափահաս կամ չափահաս անաշխատունակ երեխաների, ինչպես նաև իրենց համատեղ խնամքի տակ եղող անձանց խնամքի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված ալիմենտային պարտավորությունների համար վճարման ենթակա գումարի չափով: Դատարանը կարող է ընտանիքում բռնություն գործադրած անձի վրա պարտականություն դնել հոգալու ընտանիքում բռնության ենթարկվածի այլ անհրաժեշտ ծախսերը, որոնք ծագել են գործադրված բռնության պատճառով.6) անհրաժեշտության դեպքում արգելել երեխաների հետ տեսակցությունները.7) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել ընտանիքում բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ եղող անձանց հետ.8) ընտանիքում բռնություն գործադրած անձի վրա դնել պարտականություն անցնելու ռեաբիլիտացիոն ծրագիր:6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումները կարող են կիրառվել առանձին կամ համակցության մեջ՝ նշելով դրանց կատարման համար միևնույն կամ տարբեր ժամկետներ:7. Պաշտպանական որոշման դիմումին ներկայացվող պահանջները, դրանք քննելու կարգը, դատարանի կողմից ընդունվող ակտերը, դրանք բողոքարկելու կարգը և պաշտպանական որոշման դադարման հիմքերը նախատեսվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Ընտանիքում բռնության ենթարկվածի դատական ներկայացուցչության համար հանրային պաշտպան տրամադրելու հիմքերը և կարգը նախատեսվում են «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:8. Եթե ընտանիքում բռնության ենթարկվածն անչափահաս կամ անգործունակ անձ է, և պաշտպանական որոշումը կիրառվում է նրա հետ համատեղ բնակվող միակ օրինական ներկայացուցչի (կամ ներկայացուցիչների) նկատմամբ, ապա դատարանը խնամակալության և հոգաբարձության մարմնին հանձնարարում է լուծել երեխայի կամ անգործունակ անձի ժամանակավոր խնամքի հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ առաջնորդվելով նրանց շահերով:9. Պաշտպանական որոշումն ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից կատարվելու նկատմամբ հսկողություն է իրականացնում ոստիկանությունը: Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված սահմանափակումը կիրառելիս ընտանիքում բռնություն գործադրած անձը կարող է ընտանիքում բռնության ենթարկվածի բնակության վայրից իր իրերը վերցնել երկու ամիսը մեկ անգամ՝ ոստիկանության իրավասու ծառայողի ուղեկցությամբ: Սույն հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետով նախատեսված սահմանափակումը կիրառելիս որոշման կայացման պահին ընտանիքում բռնություն գործադրած անձի տիրապետման տակ զենք լինելու դեպքում նա այն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 10 ժամվա ընթացքում հանձնում է ոստիկանություն: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն ապահովում է սույն հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետով նախատեսված պարտականության կատարումը, իսկ Լիազոր մարմինը հետևում է նույն մասի 8-րդ կետով նախատեսված պարտականության կատարմանը:9.1.10. Սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված սահմանափակումը չի գործում սույն օրենքով նախատեսված հաշտեցման գործընթացի շրջանակում ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց միջև աջակցության կենտրոնի թույլտվությամբ կենտրոնում կամ կենտրոնի համապատասխան մասնագետի ներկայությամբ կազմակերպվող հանդիպման ժամանակ:11. Պաշտպանական որոշման պահանջներն ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:(հոդվածը 22.03.23 ՀՕ-109-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված՝ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը)(22.03.23 ՀՕ-109-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) Հոդված 11.Ընտանիքում բռնություն գործադրած անձին կանխարգելիչ հաշվառման վերցնելը և հաշվառումից հանելը 1. Ընտանիքում բռնություն գործադրած անձը, որի նկատմամբ կայացվել է նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում, ինչպես նաև ընտանիքում բռնության հետ կապված հանցանքի համար դատվածություն ունեցող չափահաս անձը ոստիկանության կողմից վերցվում են կանխարգելիչ հաշվառման: Կանխարգելիչ հաշվառման շրջանակում չափահաս անձի կողմից ընտանիքում բռնություն գործադրելը կանխարգելելու նկատմամբ մշտադիտարկումն իրականացնում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի սոցիալական աշխատողը, իսկ անչափահաս անձի պարագայում՝ ոստիկանությունը՝ համապատասխանաբար Լիազոր մարմնի կամ ոստիկանության պետի ներքին գործերի նախարարի սահմանած կարգով:2. Կանխարգելիչ հաշվառման վերցված անձը հանվում է հաշվառումից, եթե ընտանիքում բռնության վերջին արարքից հետո՝ մեկ տարվա ընթացքում, այդ անձի նկատմամբ չի կայացվել նոր անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում կամ համապատասխան հանցագործության համար մեղադրական դատավճիռ:3. Ոստիկանության իրավասու ծառայողը և տարածքային մարմնի սոցիալական աշխատողը կանխարգելիչ հաշվառման շրջանակում ամսական առնվազն մեկ հանդիպում են ունենում հաշվառման վերցված և ընտանիքում բռնության ենթարկված անձանց հետ և բացատրական աշխատանքներ իրականացնում: Տարածքային մարմնի սոցիալական աշխատողը մշտադիտարկման ընթացքում բռնության կրկնման վտանգ հայտնաբերելու դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնում է ոստիկանությանը: Հոդված 15.Ոստիկանության լիազորություններն ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում 1. Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանությունը`1) ապահովում է ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում մասնագիտացված ստորաբաժանման գործունեությունը: Մասնագիտացված ստորաբաժանման հատուկ համազգեստը սահմանում է Կառավարությունը, իսկ վերապատրաստման կարգը և գործունեության այլ առանձնահատկությունները՝ ոստիկանության պետը.1) ապահովում է ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանության իրավասու ծառայողների վերապատրաստումը, որի կարգը սահմանում է ներքին գործերի նախարարը2) սահմանում է կանխարգելիչ հաշվառման վերցնելու, ինչպես նաև անչափահաս անձանց նկատմամբ կանխարգելիչ հաշվառման շրջանակում նրանց կողմից ընտանիքում բռնություն գործադրելը կանխարգելելու նպատակով մշտադիտարկում իրականացնելու կարգը և այդ նպատակով ամսական մեկից ոչ պակաս հանդիպում ունենում նրանց հետ.3) իրենց նկատմամբ ընտանիքում բռնություն կիրառված լինելու մասին հաղորդմամբ ոստիկանություն դիմած անձանց պարզաբանում է նրանց իրավունքները և հասանելի ծառայություններից օգտվելու հնարավորությունը, անհրաժեշտության դեպքում նրանց ուղղորդում է աջակցության կենտրոններ, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով որոշում է կայացնում ընտանիքում բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի տակ եղող անձանց ապաստարանում տեղավորելու մասին.4) կազմակերպում է իր համապատասխան ծառայողների ոստիկանության իրավասու ծառայողների ` ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության վերաբերյալ պարբերական վերապատրաստումներ, ինչպես նաև ապահովում է այլ մարմինների և կազմակերպությունների կողմից կազմակերպվող վերապատրաստումներին իր համապատասխան ծառայողների նրանց մասնակցությունը.5) կայացնում է սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված անհետաձգելի միջամտության որոշումներ, ինչպես նաև հսկողություն է իրականացնում անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների համապատասխան պահանջների կատարման նկատմամբ՝ ոստիկանության պետի ներքին գործերի նախարարի սահմանած կարգին համապատասխան.6) մշակում կիրառում է սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված և ներքին գործերի նախարարի կողմից սահմանված ՝ անմիջականորեն սպառնացող վտանգի գնահատման չափորոշիչները և կազմակերպում իր համապատասխան ոստիկանության իրավասու ծառայողների պարտադիր վերապատրաստումները հիշյալ չափորոշիչների կիրառման առանձնահատկություններին ծանոթացնելու նպատակով.7) Լիազոր մարմնին տրամադրում է ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ իր վարած վիճակագրությունը: (հոդվածը 22.03.23 ՀՕ-109-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված՝ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը)(22.03.23 ՀՕ-109-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) Հոդված 22.Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը 1. Իրավասու մարմինների կողմից ընտանիքում բռնության դեպքերի և(կամ) ընտանիքում բռնության ենթարկվածներին կամ ենթադրաբար ընտանիքում բռնության ենթարկվածներին առնչվող հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացված մասնավոր կյանքի տվյալները գաղտնի են: Արգելվում է առանց ընտանիքում բռնության ենթարկվածի կամ ենթադրաբար ընտանիքում բռնության ենթարկվածի համաձայնության զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ եղանակով նրանց վերաբերյալ այնպիսի տեղեկության հրապարակումը, որը թույլ կտա բացահայտել նրանց ինքնությունը, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:2. Ոստիկանության իրավասու ծառայողներին, աջակցության կենտրոնի և ապաստարանի աշխատակիցներին արգելվում է հրապարակել ապաստարանում տեղավորված՝ ընտանիքում բռնության ենթարկվածների և նրանց խնամքի տակ եղող անձանց գտնվելու վայրը կամ այլ տեղեկություն, որի միջոցով հնարավոր է հայտնաբերել նրանց գտնվելու վայրը:3. Մասնավոր կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն, իսկ դրա հետևանքով անձին պատճառված վնասը ենթակա է հատուցման` օրենքով սահմանված կարգով:PK ! j j word/media/image1.gifGIF89a ! , ;)9˜zpwYÈwzP7a͊跙!tK]{ e+H4vͥb ;PK ! 0C) word/theme/theme1.xml
PK ! V@ word/settings.xml
PK ! x9y y word/webSettings.xml
PK ! t0E 0E word/stylesWithEffects.xml
PK ! H!?B ?B word/styles.xml
PK ! o& word/fontTable.xml
PK ! dq docProps/app.xml
Normal2414344719653Microsoft Office Word016346falseTitle1false23054falsefalse14.0000PK BVݙV? ? docProps/core.xmlAvoyanhttps://mul2.gov.am/tasks/785368/oneclick/entaniqum brnu traq change.docx?token=83a39fea9f62a93939e53e26a88dc4f5Avoyan72023-05-02T15:18:00Z2023-04-21T07:37:00Z2023-05-02T15:18:00ZPK ! + [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK !
h word/_rels/document.xml.relsPK ! 70 0 word/document.xmlPK ! j j word/media/image1.gifPK ! 0C) word/theme/theme1.xmlPK ! V@ word/settings.xmlPK ! x9y y word/webSettings.xmlPK ! t0E 0E b word/stylesWithEffects.xmlPK ! H!?B ?B ! word/styles.xmlPK ! o& 6d word/fontTable.xmlPK ! dq ^m docProps/app.xmlPK BVݙV? ? mq docProps/core.xmlPK
L t