PK ! $L) ) [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! Y word/document.xml
Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 276-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման ՀՀ արդարադատության նախարարություն24.03.2023թ.N /27.0.1/14631-20231. Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսվում է Հավելվածի 3–րդ կետի 2-րդ ենթակետի բ․ պարբերությունում դիմումը ներկայացնելու օրը 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ժամկետանց հարկային պարտավորություններ առկա չեն բառերը փոխարինել դիմումի ներկայացմանը նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունի ժամկետանց հարկային պարտավորություններ բառերով:Այս կապակցությամբ կարծում ենք, որ լրացուցիչ պարզաբանման կարիք ունի այն հանգամանքը, արդյոք ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հարկային պարտավորություններ չունենալու մասին տեղեկանքը տրվում է անմիջապես՝ դիմումը ներկայացնելու օրը, թե ոչ: Եթե ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից պահանջվող տեղեկանքր տրամադրվում է մի քանի աշխատանքային օրվա ընթացքում, ապա վերոնշյալ կարգավորումը անհրաժեշտ է վերանայել՝ սահմանելով ժամկետանց հարկային պարտավորություններ չունենալու կապակցությամբ այլ ժամանակահատված: Մասամբ է ընդունվել։Նախագիծը ներկայացվել է կարծիքի պետական եկամուտների կոմիտե և նշված կարգավորման վերանայման վերաբերյալ առաջարկություն չի ստացվել։2. Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանվում է, որ Հավելվածի 4–րդ կետում «2,5» թիվը փոխարինել «1,0» թվով, իսկ գոմաղբի բառը՝ «էքսկրեմենտի (գոմաղբ, թռչնաղբ և այլն)» բառերով։«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:Հաշվի առնելով այն հանգամանքը, որ էքսկրեմենտ եզրույթի հասկացությունը որոշմամբ սահմանված չէ, ինչպես նաև տարաբնույթ ընկալումից խուսափելու նպատակով՝ առաջարկում ենք վերոնշյալ ենթակետում կիրառվող «և այլն» եզրույթի փոխարեն ապահովել սպառիչ թվարկում:Ընդունվել է։ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն30.03.2023թ.N ԳՍ/15.2/9170-2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 276-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ դիտողություն և առաջարկություն չունենք։Ընդունվել է։ՀՀ ֆինանսների նախարարություն 31.03.2023թ.N 01/9-2/6212-2023Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ-ում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի (Ծրագիր) կարգավորումներում։ Մասնավորապես, առաջարկվում է իջեցնել ներդրումների թույլատրելի նվազագույն շեմը՝ 2.5 մլրդ դրամից հասցնելով 1.0 մլրդ դրամի, ինչպես նաև ընդլայնել գոմաղբի վերամշակման կարողությունների շրջանակը՝ նախատեսելով էքսկրեմենտի վերամշակումը (վերջինս ավելի լայն հասկացություն է և բացի գոմաղբից վերաբերում է նաև թռչնաղբին, խոզի աղբին և այլ կենդանիների արտազատուկներին):Առաջարկվող փոփոխությունների կապակցությամբ հարկ է նշել, որ Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել անասնաբուծության ճյուղում կատարվող ներդրումների ավելացմանը, անասնաբուծական արտադրանքի ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, տեղական արտադրության խթանմանը՝ կատարվող ներդրումների մասնակի փոխհատուցման միջոցով։ Ընդ որում Ծրագրի նախագծի քննարկման ժամանակ վերջինիս հիմնավորմամբ ներկայացվել էր, որ անասնաբուծության ճյուղում ներդրումային ծրագրերի արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ պայման է բավարար մեծ մասշտաբի ապահովումը, ինչը ներկայումս գործող տնտեսությունները չունեն և չեն կարողանում ապահովել կայուն ծավալ և որակ, ուստի Ծրագրով որպես արդյունքային ցուցանիշ նախատեսվել էր 5 խոշոր և արդիական անասնաբուծական համալիրների առկայությունը:Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ծրագիրն ի սկզբանե նախատեսվել էր խոշոր ներդրումներ ներգրավելու նպատակով։ Սակայն նշվածի համատեքստում, ՀՀ կառավարության 26.05.2022թ. N 819-Լ որոշմամբ արդեն իսկ կատարվել է Ծրագրի շրջանակներում ներդրումների թույլատրելի նվազագույն շեմի իջեցում՝ տավարաբուծության, խոզաբուծության ուղղություններով առնվազն 10.0 մլրդ դրամի, իսկ միայն թռչնաբուծության ուղղություններով առնվազն 8.0 մլրդ դրամի փոխարեն սահմանելով միասնական՝ առնվազն 2.5 մլրդ դրամ: Ընդ որում նշված փոփոխությունը կատարվել է միևնույն հիմնավորմամբ, ինչ ներկայիս առաջարկվող փոփոխությունը: Այս պարագայում ստեղծվում է մի իրավիճակ, երբ Ծրագիրն ուժի մեջ է մտել 2022թ. մարտի 3-ից, Ծրագրի մասնակցության դիմումների ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2023թ. սեպտեմբերի 30-ը (նախկին 2022թ. սեպտեմբերի 30-ի փոխարեն), սակայն ընթացքում ձեռնարկվում են համապատասխան փոփոխություններ՝ պարբերաբար իջեցնելով ներդրումների թույլատրելի նվազագույն շեմը, որի արդյունքում Ծրագրի շրջանակում մինչ օրս կնքվել է ընդամենը 1 պայմանագիր: Այս պարագայում, բացահայտման կարիք ունի, թե Նախագծով նախատեսված ներդրումների թույլատրելի նվազագույն շեմն իջեցնելու առաջարկն ինչպես է նպաստելու Ծրագրի նախագծի հիմնավորմամբ ներկայացված բավարար մեծ մասշտաբի (այդ թվում նաև Ծրագրով որպես արդյունքային ցուցանիշ սահմանված 5 խոշոր և արդիական անասնաբուծական համալիրների առկայության) և Ծրագրի հիմնական նպատակների ապահովմանը: Հիմք ընդունելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ Ծրագրի համաձայն ներդրումային ծրագիրը ենթադրում է անասնաբուծական համալիր, որը պետք է ներառի անասնաշենքեր, օժանդակ շինություններ, տեխնոլոգիական ապահովման սարքավորումներ, ընդ որում կապիտալ ներդրումների տեսակարար կշիռը պետք է կազմի 70 տոկոս և ավելին, որի առնվազն 60 տոկոսը պետք է կազմեն շենքեր-շինությունների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման ծախսերը, հարց է առաջանում, արդյոք Նախագծով առաջարկվող ներդրումների նվազագույն 1.0 մլրդ դրամ շեմը կարող է դիտարկվել որպես խոշոր ներդրում և ապահովել մեծ մասշտաբ (չի հստակեցվում 1.0 մլրդ դրամը խոշոր ներդրում դիտարկելու մեթոդաբանական հիմքերը): Հետևաբար կասկածի տակ են դրվում խոշոր անասնաբուծական համալիրների առկայության ապահովման հնարավորություններն ու արժանահավատությունը: Ամփոփելով վերոշարադրյալը և նկատի ունենալով Ծրագրի ներդրումների թույլատրելի նվազագույն շեմը պարբերաբար իջեցնելու, արդյունքում առաջարկվող 1.0 մլրդ դրամը մեծ մասշտաբ ապահովելու համար ոչ բավարար ռեսուրս հանդիսանալու հավանականությունը, գտնում ենք նպատակահարմար դիտարկել Ծրագիրը շրջանառությունից հանելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան գնահատված պայմաններով (միջին կամ փոքր մասշտաբ ապահովող) նոր նախագիծ շրջանառելու տարբերակը, որում կսահմանվեն նոր նպատակներ: Չի ընդունվել։Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում 1.0 մլրդ դրամի ներդրումն էլ կարող է համարվել խոշոր, հաշվի առնելով, որ դեռևս չունենք խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի խոշոր անասնաբուծական համալիրներ։ Անասնաբուծության ճյուղում 1.0 մլրդ դրամի չափով ներդրումները կարելի է գնահատել գործող պետական աջակցության ծրագրերով սահմանված չափորոշիչներով։ Մասնավորապես փոքր և միջին անասնաշենքերի ծրագրի շրջանակում 451 և ավելի քառակուսի մետր արտադրական տարածքով անասնաշենքի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 35 մլն ՀՀ դրամ, իսկ տավարաբուծության զարգացմանն ուղղված ծրագրով 1 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանու ձեռքբերման հաշվարկային արժեք է ընդունվել 1.0 մլն դրամը։ Վերոնշյալ տվյալների հիման վրա կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ նախատեսված 1.0 մլրդ դրամի շրջանակում էլ հնարավոր է հիմնել խոշոր եղջերավոր կենդանիների անասնաբուծական՝ առավել ևս խոզաբուծական և թռչնաբուծական խոշոր համալիրներ։ Բացի այդ, տնտեսապես առավել արդյունավետ է մի շարք տնտեսավարողների առկայությունը շուկայում, քանի որ մեկ-երկու խոշոր տնտեսավարողների դեպքում առաջանում են որոշակի ռիսկեր, մասնավորապես՝ մրցակցային պայմանների խաթարման և մենաշնորհների զարգացման առումով, որն էլ հանգեցնում է վերջիններիս կողմից գնային քաղաքականության թելադրման։ Իսկ նման տնտեսություններում համաճարակների բռնկման դեպքում, տեղական արտադրության մսի ծավալների խիստ կրճատման արդյունքում, լուրջ խնդիրներ կարող են առաջանալ մսի շուկայում։ Ներդրողների հետ քննարկումներից պարզ դարձավ, որ, հաշվի առնելով ՀՀ շուկայի առանձնահատկությունները, տնտեսապես արդյունավետ կարող են լինել 630 գլուխ խոզի համար (տարեկան շուրջ 2 հազար տոննա կենդանի զանգվածով մսի ելքով) խոզաբուծական համալիրները, որոնք հնարավոր է հիմնել շուրջ 1,0 մլրդ դրամի չափով ներդրում կատարելով։ Միաժամանակ, իջեցվել է ներդրումների միայն նվազագույն շեմը, ինչը չի բացառում, որ կիրականացվեն նվազագույն շեմը գերազանցող չափով ներդրումներ, որի հիման վրա էլ գնահատվել են ակնկալվող արդյունքները։ՀՀ պետական եկամուտների կոմիտե05.04.2023թ.N 01/3-4/20082-2023«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 276-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հայտնում ենք․ Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն` նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ, և այն, որ ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածում օգտագործվում է «չվճարված հարկային պարտավորություններ» հասկացությունը` առաջարկվում է միատեսակ կիրառություն ապահովելու նպատակով նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետում «ժամկետանց» բառը փոխարինելով «չվճարված» բառով:Ընդունվել է։ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչություն02.05.2023թ.N 02/16.20/14522-2023ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 276-Լ որոշման նախաբանում նշված չէ նորմատիվ իրավական ակտի համապատասխան դրույթը, որը կառավարությանը լիազորում է ընդունել նշված որոշումը, ինչը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի՝ ներքին կամ անհատական իրավական ակտը ընդունվում է նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան: Վերոգրյալի համատեքստում, գտնում ենք, որ ներկայացված նախագիծը չի կարող ընդունվել, քանի դեռ Կառավարության նշված որոշմամբ չի նախատեսվել դրա ընդունման համար հիմք հանդիսացող լիազորող նորմը:Ընդունվել է։PK ! D D word/_rels/document.xml.rels
PK ! 0C) word/theme/theme1.xml
PK ! aDnb= = word/settings.xml
PK ! zrt2 2 customXml/item1.xmlPK ! ɝ"U U customXml/itemProps1.xml
PK ! xdD D word/numbering.xml
PK ! 9-E word/styles.xml
PK ! `U word/webSettings.xml
PK ! o word/fontTable.xml
PK ! *w docProps/app.xml
Normal89114138055Microsoft Office Word06718falseTitle1false9450falsefalse16.0000PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK cYVu){ docProps/core.xmlAdminhttps://mul2.gov.am/tasks/791282/oneclick/Ampopatert.docx?token=bfaec6fd22697ce4aec9ce69fa1d8a36Anna R. Qartashyan362023-04-07T10:55:00Z2022-05-26T06:41:00Z2023-05-16T08:40:00ZPK ! $L) ) [Content_Types].xmlPK ! N N Z _rels/.relsPK ! Y word/document.xmlPK ! D D word/_rels/document.xml.relsPK ! 0C) word/theme/theme1.xmlPK ! aDnb= = W word/settings.xmlPK ! zrt2 2 customXml/item1.xmlPK ! ɝ"U U | customXml/itemProps1.xmlPK ! xdD D word/numbering.xmlPK ! 9-E { word/styles.xmlPK ! `U W word/webSettings.xmlPK ! o a word/fontTable.xmlPK ! *w u docProps/app.xmlPK ! t?9z( ( y customXml/_rels/item1.xml.relsPK cYVu){ wz docProps/core.xmlPK }