PK ! $L) ) [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! >Q word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 644-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԱնհրաժեշտությունը։ Հաշվի առնելով, որ Ստեփանծմինդա-Լարս ցամաքային ուղուն որպես այլընտրանք դիտարկվող լաստանավի և/կամ նավի օգտագործումը առավել թանկ է բեռնափոխադրողների համար, և կարող է նվազեցնել հայկական արտադրանքի մրցունակությունն արտաքին շուկաներում, ուստի բեռնափոխադրումների նշված այլընտրանքային միջոցի օգտագործման հետևանքով առաջացող ծախսերի փոխհատուցումը Կառավարության կողմից կարող է էականորեն նվազեցնել առկա խոչընդոտները՝ նպաստելով բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացմանը։Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Լաստանավային հաղորդակցությունն սկսելու նպատակով համապատասխան Կառավարության որոշումներն ընդունվել են 2022 թվականին։ Այնուամենայնիվ, դրանց ընդունումից ի վեր տեղի են ունեցել մի շարք էական հանգամանքների փոփոխություններ, որոնցով պայմանավորված՝ դեռևս հնարավոր չի դարձել միջոցառման գործարկումը։Միաժամանակ, ողջ ընթացքում տարվել են անհրաժեշտ աշխատանքներ միջոցառումը հնարավորինս արագ սկսելու նպատակով, և կատարված աշխատանքների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել գործող իրավական ակտերը համապատասխանեցնել փոփոխված պայմաններին։Մասնավորապես, ներկայացված նախագծերով՝օպերատորը կարող է ունենալ սեփականության իրավունքով իրեն պատկանող կամ վարձակալած լաստանավ (լաստանավեր) և/կամ նավ (նավեր),Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղությունից բացի ավելացվել է նաև Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ ուղղությունը,միջոցառման շահառուներին բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցման նպատակով օպերատորին տրամադրվող գումարի չափ է սահմանվել մեկ չվերթի համար 120,000,000 (հարյուր քսան միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամը։Այստեղ հարկ է ընդգծել, որ եթե գործող որոշմամբ փոխհատուցումը տրամադրվում էր Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղությամբ մեկ չվերթի համար 60 (վաթսուն) մլն ՀՀ դրամ, ապա առաջարկվող նախագծով նշված գումարի չափն ավելացվել է՝ հաշվի առնելով, որ նավն ունենալու է մի քանի անգամ ավելի մեծ բեռնատարողունակություն, հետևաբար՝ ավելի շահավետ է լինելու դրա միջոցով բեռնափոխադրումների իրականացումը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լաստանավով և/կամ նավով բեռնափոխադրման դեպքում Լարսով փոխադրելու համեմատ ծախսերն ավելանում են լաստանավի փոխադրման վրա կատարված ծախսի չափով։Նախագծով նախատեսվել է, որ օպերատորի կողմից լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ և/կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղությամբ շահառուներին բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցման նպատակով օպերատորին տրամադրվող գումարի չափը կազմում է Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի մեկ չվերթի համար 120,000,000 (հարյուր քսան միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ, անկախ այն հանգամանքից, թե տվյալ չվերթում քանի շահառուի է մատուցվել ծառայություն։ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության տնտեսությունում իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է խթանելու միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն ավելացնելու բեռնափոխադրումների ծավալները, նվազեցնելու առկա լոգիստիկ խոչընդոտները: Կարգավորման նպատակը և բնույթը։ Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ բեռնափոխադրումների շրջանում առաջացող խնդիրների նվազեցման նպատակով բեռնափոխադրումների՝ ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային ուղուն այլընտրանքային` լաստանավով և/կամ նավով տեղափոխման ծախսերի փոխհատուցում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լաստանավով և/կամ նավով բեռնափոխադրման դեպքում Լարսով փոխադրելու համեմատ ծախսերն ավելանում են լաստանավի փոխադրման վրա կատարված ծախսի չափով։Նախագծով նախատեսվել է, որ օպերատորի կողմից լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ և/կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղությամբ շահառուներին բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցման նպատակով օպերատորին տրամադրվող գումարի չափը կազմում է Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի մեկ չվերթի համար 120,000,000 (հարյուր քսան միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ, անկախ այն հանգամանքից, թե տվյալ չվերթում քանի շահառու է մատուցվել ծառայություն։Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից: Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ՀՀ բեռնափոխադրող ընկերությունների համար բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնել և նվազեցնել խոչընդոտները, խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։ Լաստանավով և/կամ նավով տեղափոխման ծախսերի փոխհատուցումը նոր խթան կհանդիսանա ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև արժանի մրցակցություն կապահովի Վերին Լարսին։Այլ տեղեկություններ։ Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվում է հատկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-ի որոշման «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 5․3 կետի պահանջը, ինչպես նաև պետական բյուջեի համապատասխան հոդվածներից և օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցով:Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ։Նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետից, քանի որ նախագծի նպատակն է արտահանման և ներմուծման խթանող պայմանների ապահովումն ու միջավայրի ձևավորումը:PK ! D D word/_rels/document.xml.rels
PK ! 0C) word/theme/theme1.xml
PK ! ; ; word/settings.xml
PK ! $ customXml/item1.xmlPK ! '4U U customXml/itemProps1.xml
PK ! GaG word/numbering.xml
PK ! aQH× word/styles.xml
PK ! s word/webSettings.xml
PK ! y,A A word/fontTable.xml
PK ! ctv docProps/app.xml
Normal2438274715Microsoft Office Word03911falseTitle1Homefalse5531falsefalse16.0000PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK iKV># # docProps/core.xmlArtur Petrosyan1https://mul2.gov.am/tasks/792029/oneclick/3_Himnavorum - 644.docx?token=3cd6448ea957ccb73bbb4b6443611b23Mher S. Shahinyan82022-03-23T06:07:00Z2022-03-23T16:40:00Z2023-05-17T11:54:00ZPK ! $L) ) [Content_Types].xmlPK ! N N Z _rels/.relsPK ! >Q word/document.xmlPK ! D D word/_rels/document.xml.relsPK ! 0C) C word/theme/theme1.xmlPK ! ; ; word/settings.xmlPK ! $ A customXml/item1.xmlPK ! '4U U NB customXml/itemProps1.xmlPK ! GaG C word/numbering.xmlPK ! aQH× word/styles.xmlPK ! s j word/webSettings.xmlPK ! y,A A word/fontTable.xmlPK ! ctv docProps/app.xmlPK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.relsPK iKV># # } docProps/core.xmlPK Ϥ