PK ! 2oW [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! c word/document.xml
ՆԱԽԱԳԻԾՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈ Ր Ո Շ ՈՒ Մ___________ 2023 թվականի N _____-ԼՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 771-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՀիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի «Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերը հաստատելու մասին» N 771-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.«3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի կարող ստանձնել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի փայերի ձեռքբերման վերաբերյալ նոր հանձնառություն մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի N 513-Ն որոշման N 8 հավելվածի պահանջներին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» և «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրությունների ամբողջական համապատասխանեցումը։».N 1 հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆոնդի փայերի ձեռքբերումը նախատեսվում է իրականացնել տասը մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը մինչև 5 մլրդ ՀՀ դրամի չափով։ Ընդ որում, առաջին 5 մլրդ ՀՀ դրամի չափով փայերի ձեռքբերման դիմաց վճարումը կատարվում է ֆոնդի փայերի ձեռքբերման հայտը ֆոնդի կանոններով սահմանված կարգով ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ յուրաքանչյուր հաջորդ մասնաբաժնի (փայերի) ձեռքբերման վերաբերյալ հանձնառությունն ստանձնվում է հետևյալ պայմանների միաժամանակյա իրականացման դեպքում՝ֆոնդի կառավարիչը Հայաստանի Հանրապետության կառավարությանը գրավոր ծանուցել է նախորդ մասնաբաժնի (փայերի) գումարի չափով ներդրումներ իրականացնելու պարտավորություն ստանձնելու փաստի մասին.Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշմամբ հաստատել է ֆոնդի ներդրումների վերաբերյալ ֆոնդի կառավարչի ներկայացրած հաշվետվության արդյունքները, որոնցով առնվազն պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի N 513-Ն որոշման N 8 հավելվածի II և VI գլուխներով ամրագրված պահանջների կատարման ընթացքը, յուրաքանչյուր ծրագրի իրականացման կարգավիճակը, ինչպես նաև հիմնական ֆինանսական ցուցանիշները: Ընդ որում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի N 513-Ն որոշման N 8 հավելվածի II և VI գլուխներով ամրագրված պահանջների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 օգոստոսի 11-ի N 1263-Ն և 2023 թվականի մարտի 30-ի N 434-Ն որոշումներով հատկացված միջոցների հաշվին Ֆոնդի կողմից իրականացված ներդրումային ծրագրերի նկատմամբ:».N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.«3.1. 2024 թվականի բյուջետային տարվանից սկսած ֆոնդի փայերի ձեռքբերման համար պետական բյուջեում գումարների նախատեսումն իրականացվում է բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում և կարգով՝ բյուջետային հայտերի ներկայացմամբ, իսկ գումարների հատկացումն իրականացվում է սույն որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված պայմանների ապահովման դեպքում։»։Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:Հայաստանի ՀանրապետությանվարչապետՆ. ՓաշինյանԵրևանPK ! word/_rels/document.xml.rels
PK ! g word/theme/theme1.xml
PK ! $;
word/settings.xml
PK ! x.Ge# e# word/numbering.xml
PK ! 4i_2x 2x word/styles.xml
PK ! 1 word/webSettings.xml
PK ! z word/fontTable.xml
PK ! "V V docProps/app.xml
Normal135112916Microsoft Office Word0246falseНазвание1Title1false3421falsefalse16.0000PK sVf)b docProps/core.xmlhttps://mul2.gov.am/tasks/792568/oneclick/naxagic_771 18.05.docx?token=6453aa1388d5377b7ae2f7dfef42c26d12023-05-15T07:18:00Z2023-05-18T09:24:00ZPK ! 2oW [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! c M word/document.xmlPK ! 6 word/_rels/document.xml.relsPK ! g &