PK ! vz [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! Ӑ word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 644-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Արտաքին գործերի նախարարություն16.05.2023N 1111/25383-23Դիտողություններ և առաջարկություններ չկան:Ընդունվել է։2. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն17.05.2023N ԳՍ/29.1/14222-20231. Հիմնավորման կարիք ունի միջոցառման շահառուներին բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցման նպատակով օպերատորին տրամադրվող գումարի չափը մեկ չվերթի համար 120,000,000 (հարյուր քսան միլիոն) սահմանվելը և դրանով պայմանավորված՝ լրացուցիչ քննարկման կարիք ունի Նախագիծ-1-ի 3-րդ կետի 4)-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչելը:Մասամբ է ընդունվել։Նախագծի հիմնավորմամբ ներակայացվել է գումարի չափի հիմնավորումը։Ինչ վերաբերում է Նախագիծ-1-ի 7-րդ կետով նշված՝ Որոշման 3-րդ կետի 4)-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչելուն, ապա հարկ է նշել, որ սույն նախագծով միջոցառման իրականացումը հիմնավորող վերջնական ֆինանսական մոդելի անհրաժեշտություն չկա, քանի որ հստակ ամրագրվել է մեկ չվերթի արդյունքում փոխհատուցվելիք գումարի չափը։2. Պարզաբանման կարիք ունի հիմնավորման մեջ նշված «անկախ թե տվյալ չվերթում քանի շահառուի է մատուցվել ծառայություն» պայմանի կիրառումը:Ընդունվել է ի գիտություն։Հաշվի առնելով, որ նշված միջոցառման հիմնական նպատակն է կարճաժամկետում միջավայր ստեղծել արտահանող և ներմուծող կազմակերպությունների համար՝ որպես Վերին Լարսի ցամաքային ուղուն այլընտրանքի օգտագործումը։ Հետևաբար, այդ միջավայրի ստեղծման սկզբնական շրջանում հնարավոր է, որ նավը չլինի ամբողջությամբ բեռնված, սակայն հետագայում, միջոցառման գործարկմանը զուգահեռ, նախատեսվում է, որ բեռնափոխադրողներն առավել ակտիվորեն կօգտվեն հիշյալ այլընտրանքային տարբերակից։3. Առաջարկում ենք Նախագիծ-2-ում նախատեսել չվացուցակների և նախատեսվող չվերթերի վերաբերյալ կետ, ինչով պայմանավորված՝ լրացուցիչ քննարկման կարիք կունենա Նախագիծ-2-ում 8-րդ կետի ուժը կորցրած ճանաչելը:Ընդունվել է ի գիտություն։Նախագիծ 2-ով հաստատվող պայմանագրի 3.1.1 կետում այդ մասին նշում կատարված է։4. Նախագիծ-2-ում առաջարկում ենք հաշվետվության մեխանիզմներ նախատեսել լաստանավով (լաստանավերով) և/կամ բեռնարկղերով (կոնտեյներներով) բեռնվող նավով (նավերով) (այսուհետ՝ նավ (նավեր)) իրականացված բեռնափոխադրումների վերաբերյալ:Ընդունվել է ի գիտություն։Նախագիծ 2-ով հաստատվող պայմանագրի 3.1.5 կետում և Ձև 1-ում այդ մասին նշում կատարված է։3. Արդարադատության նախարարություն17.05.2023N //24559-20231. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 400-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը՝1) Սույն նախագծի հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 10-րդ կետի համաձայն՝ «Օպերատորն ապահովում է առնվազն շաբաթական մեկ չվերթ Նովոռոսիյսկ- Բաթումի-Նովոռոսիյսկ և/կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղություններով և սահմանում է չվացուցակ»:Հավելվածի 12-րդ կետի համաձայն՝ «Օպերատորի կողմից լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ և/կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղությամբ շահառուներին բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցման նպատակով օպերատորին տրամադրվող գումարի չափը կազմում է Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի մեկ չվերթի համար 120,000,000 (հարյուր քսան միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ, անկախ այն հանգամանքից, թե տվյալ չվերթում քանի շահառուի է մատուցվել ծառայություն»:Հավելվածի 13-րդ կետի համաձայն՝ «Սույն միջոցառման շրջանակում յուրաքանչյուր շահառու լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) բեռների տեղափոխման ծառայություն կարող է ստանալ մեկից ավելի անգամ»:Վերոնշյալ նախատեսվող կարգավորումների վերլուծությունից պարզ է դառնում, որ առանց հաշվի առնելու լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ և/կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղությամբ շահառուներին բեռների տեղափոխման ծառայության մատուցման գործնական անհրաժեշտությունը և պահանջարկը՝ Օպերատորի վրա դրվում է առնվազն շաբաթական մեկ անգամ Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ և/կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղություններով չվերթ ապահովելու և իրականացնելու պարտականություն, որի մեկ չվերթի համար ՀՀ պատական բյուջեից Օպերատորին վճարվելու է 120,000,000 (հարյուր քսան միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ, այն էլ անկախ այն հանգամանքից, թե տվյալ չվերթում քանի շահառուի է մատուցվել ծառայություն:Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել նաև սույն նախագծի 4-րդ կետով նախատեսվող կարգավորումը, որի համաձայն՝ օպերատոր կարող է լինել այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որն ունի սեփականության իրավունքով կամ վարձակալած լաստանավ (լաստանավեր) և/կամ նավ (նավեր) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 400-Լ որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պատասխանատու մարմնի հետ կնքել է պայմանագիր:Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ սույն նախագծի վերոնշյալ կարգավորումները ունեն լրացուցիչ խմբագրման և հիմնավորման կարիք, քանի որ դրանք հակասում են իրավական որոշակիության և տնտեսավարության սկզբունքին, քանի որ այդ կարգավորումներով հաշվի չեն առնվում լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ և/կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղությամբ շահառուներին բեռների տեղափոխման ծառայության մատուցման շուկայում առկա պահանջարկը, որը իր հերթին կարող է հանգեցնել ՀՀ պատական բյուջեի միջոցների ոչ նպատակային և անարդյունավետ օգտագործմանը:Վերոնշյալ խնդիրը առկա է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 5-ի N 644-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծում:2) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքով նախատեսված` նորմատիվ իրավական ակտերի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ կանոնները կիրառվում են նաև դրանց մասերի գործողությունների դադարեցման ժամանակ: Նորմատիվ իրավական ակտի մասի գործողության դադարեցումը չի հանգեցնում այդ նորմատիվ իրավական ակտի կամ դրա այլ մասերի գործողության դադարեցման, բացառությամբ այդ մասով հաստատված հավելվածի»:«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝«Ժամկետային, գործողության կատարմամբ կամ փաստի առաջացմամբ սահմանափակված նորմատիվ իրավական ակտի համար նախատեսված ժամկետը լրանալու, գործողության կատարմամբ կամ փաստի առաջացմամբ նորմատիվ իրավական ակտը համարվում է ուժը կորցրած: Նման դեպքերում նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առանձին նորմատիվ իրավական ակտ չի ընդունվում»:Հիմք ընդունելով վերոգրյալ իրավանորմի դրույթները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 400-Լ որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը հանդիսանում է անցումային դրույթ, որի գործողությունը դադարել է վերոնշյալ որոշման ուժի մեջ մտնելուց՝ 26.03.2022թ-ից հետո երեքշաբաթյա ժամկետում՝ անհրաժեշտ է սույն նախագծի 6-րդ կետով նախատեսվող կարգավորումը նախատեսել որպես սույն նախագծի անցումային դրույթ:3) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Հղում կատարելիս նորմատիվ իրավական ակտի լրիվ անվանումը հիշատակվում է նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում»:Ղեկավարվելով վերոնշյալ իրավանորմի դրույթներով՝ անհրաժեշտ է Նախագծի 1-ին կետում նշել իրավական ակտի լրիվ անվանումը:Սույն դիտարկումը վերաբերում է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 5-ի N 644-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի 1-ին կետին:4) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ « 1. Նորմատիվ իրավական ակտի վավերապայմաններն են`1) ընդունող մարմնի կամ պաշտոնատար անձի անվանումը.2) ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը.3) վերնագիրը.4) հերթական (գրանցման) համարը և նշում դրա բնույթի մասին.5) տեսակի անվանումը.6) ստորագրող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անվան սկզբնատառը, ազգանունը, ստորագրությունը (ստորագրությունները), ստորագրման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը:Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի վերոնշյալ պահանջները՝ սույն նախագծում անհրաժեշտ է նախագծի բնույթի մասին համապատասխան նշում կատարել:Սույն դիտարկումը վերաբերում է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 5-ի N 644-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծին:Ընդունվել է ի գիտություն։Իրավական որոշակիության սկզբունքը նախագծով պահպանված է, քանի որ ներկայացված է, թե 1 չվերթի հաշվով որքան գումար է փոխհատուցվելու շահառուներին։Ինչ վերաբերում է ՀՀ պետական բյուջեի միջոցների ոչ նպատակային և անարդյունավետ օգտագործմանը, հայտնում ենք, որ այդ մասին ամփոփաթերթի 2-րդ բաժնի 2-րդ կետում նշված է. հաշվի առնելով, որ նշված միջոցառման հիմնական նպատակն է կարճաժամկետում միջավայր ստեղծել արտահանող և ներմուծող կազմակերպությունների համար՝ որպես Վերին Լարսի ցամաքային ուղուն այլընտրանքի օգտագործումը։ Հետևաբար, այդ միջավայրի ստեղծման սկզբնական շրջանում հնարավոր է, որ նավը չլինի ամբողջությամբ բեռնված, սակայն հետագայում, միջոցառման գործարկմանը զուգահեռ, նախատեսվում է, որ բեռնափոխադրողներն առավել ակտիվորեն կօգտվեն հիշյալ այլընտրանքային տարբերակից։Բացի այդ, նախագծերով ներկայացված տրամաբանությունը նշվել է այնպես, որպեսզի հնարավոր լինի այս փուլում ներգրավել օպերատոր ընկերության, քանի որ չփոխհատուցելու դեպքում որևէ ընկերություն նպատակահարմար չի համարի, հետևաբար միջոցառումը հնարավոր չի լինի գործարկել։Չի ընդունվել։Նախագիծ 1-ով նախատեսվում է գործող կետում առկա ձևակերպման փոփոխության իրականացում, որը հիմք է տալիս պատասխանատու մարմնի հետ պայմանագիր կնքելու համար։ Որպես անցումային դրույթ ձևակերպելը համարվում է ոչ նպատակահարմար։Ընդունվել է։Ընդունվել է։2. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 5-ի N 644-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը՝1) Իրավական հակասություններից (իրավական կոլիզիաներից) խուսափելու նպատակով՝ անհրաժեշտ է վերանայել սույն նախագծում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 5-ի N 644-Լ որոշման մեջ առկա Հայաստանի Հանրապետության տարածքից բեռներ արտահանող կամ Հայաստանի Հանրապետության տարածք բեռներ ներմուծող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների բեռների՝ լաստանավով և/կամ բեռնարկղերով (կոնտեյներներով) բեռնվող նավով փոխադրումն ապահովելու հետ կապված կարգավորումները, քանի որ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 400-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի հավելվածի 11-րդ կետի համաձայն՝ այդ միջոցառման իմաստով շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի առևտրային գործունեություն իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը, որն ապահովում է թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը, ուստի վերոնշյալ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 400-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծում և սույն նախագծում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 5-ի N 644-Լ որոշման մեջ առկա ծրագրից օգտվելու իրավունք ունեցող սուբյեկտների (շահառուների) ցանկը անհրաժեշտ է համապատասխանեցնել միմյանց:2) Սույն նախագծով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 5-ի N 644-Լ որոշմամբ «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ճանաչվում է որպես Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով (լաստանավերով) և/կամ բեռնարկղերով (կոնտեյներներով) բեռնվող նավով (նավերով) փոխադրման օպերատոր և հաստատվում է Հայաստանի Հանրապետության տարածքից բեռներ արտահանող կամ Հայաստանի Հանրապետության տարածք բեռներ ներմուծող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների բեռների՝ լաստանավով և/կամ բեռնարկղերով (կոնտեյներներով) բեռնվող նավով փոխադրումն ապահովելու մասին պայմանագրի ձևը, որը ըստ նույն պայմանագրի բովանդակության՝ վերաբերում է միայն «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ին:«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 400-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի 4-րդ կետի համաձայն՝ օպերատոր կարող է լինել այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որն ունի սեփականության իրավունքով կամ վարձակալած լաստանավ (լաստանավեր) և/կամ նավ (նավեր) և սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պատասխանատու մարմնի հետ կնքել է պայմանագիր:Գտնում ենք, որ վերոգրյալ իրավակարգավորումների համատեքստում խնդրահարույց է սույն նախագծի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 5-ի N 644-Լ որոշման վերոնշյալ կարգավորումները, քանի որ այդ կարգավորումներից պարզ չի դառնում, թե ինչու՞ մեկ օպերատորի մասով ընդունվում է կառավարության որոշում և սահմանվում պայմանագրի ձև, իսկ մնացած կազմակերպությունների դեպքում բավարար է միայն պատասխանատու մարմնի հետ պայմանագիր կնքելը: 3) Սույն նախագծի 5-րդ կետը անհրաժեշտ է վերանայել, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 5-ի N 644-Լ որոշումն ունի թվով երեք հավելված:Ընդունվել է ի գիտություն։Ներկայացված երկու նախագծերում սուբյեկտների ցանկը համապատասխանեցված է միմյանց։ Ընդունվել է։Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ։Ընդունվել է։4. Ֆինանսների նախարարությունN Ակնկալում ենք, որ պետք է իրականացվի վերլուծություն, որը պետք է պարունակի մանրամասն տեղեկություն տեղափոխվող ապրանքացանկի վերաբերյալ և մեր կողմից ցուցաբերվող սուբսիդիայի տնտեսական կոնկրետ տնտեսական ազդեցության վերաբերյալ: Միայն այդ պայմաններում հնարավոր կլինի գնահատել հետագա սուբսիդիայի տնտեսակա նպատակահարմարությունը:Ընդունվել է։Ժամկետը փոխվել է, սահմանվել 6 ամսով։ Միաժամանակ, կիրականացվի համապատասխան վերլուծություն։5. Պետական եկամուտների կոմիտե18.05.2023N 01/3-3/29354-2023Նախագիծ 1-ով հաստատված հավելվածի 12-րդ կետին համապատասխան՝ օպերատորի կողմից լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ և/կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղությամբ շահառուներին բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցման նպատակով օպերատորին տրամադրվող գումարի չափը կազմում է Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի մեկ չվերթի համար 120,000,000 (հարյուր քսան միլիոն) ՀՀ դրամ, անկախ այն հանգամանքից, թե տվյալ չվերթում քանի շահառուի է մատուցվել ծառայություն։Նախագիծ 2-ի հավելվածով հաստատված ՀՀ տարածքից բեռներ արտահանող կամ ՀՀ տարածք բեռներ ներմուծող ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների բեռների՝ լաստանավով եվ/կամ բեռնարկղերով (կոնտեյներներով) բեռնվող նավով փոխադրումն ապահովելու մասին պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր)՝1․3-րդ կետին համապատասխան՝ օպերատորը շահառուներին մատուցած ծառայության արժեքն ուղղակի շահառուներից չի գանձում, այլ այդ գումարը օպերատորին տրամադրվում է ՀՀ պետական բյուջեից, որպես շահառուներին փոխհատուցում,1․5-րդ կետին համապատասխան՝ շահառուներին օպերատորի կողմից մատուցած ծառայության արժեքը փոխհատուցվում է Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի մեկ չվերթի համար 120,000,000 (հարյուր քսան միլիոն) ՀՀ դրամ, անկախ այն հանգամանքից, թե տվյալ չվերթում քանի շահառուի է մատուցվել ծառայություն։Վերոնշյալի հետ կապված հայտնում ենք, որ Նախագիծ 2-ի հավելվածով հաստատված Պայմանագրի 1․3-րդ կետին համապատասխան՝ օպերատորի կողմից շահառուներին մատուցած ծառայության դիմաց վճարումը՝ որպես շահառուներին փոխհատուցում, ՀՀ պետական բյուջեից կատարվելու դեպքում, նշված դրամական միջոցները շահութահարկ վճարող հանդիսացող շահառուների համար հանդիսանում են անհատույց ստացված դրամական միջոցներ և օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասին 1-ին կետին համապատասխան ներառվում են համախառն եկամտի մեջ։ Տվյալ դեպքում, քանի որ շահառուներին օպերատորի կողմից մատուցած ծառայության արժեքը փոխհատուցվում է Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի մեկ չվերթի համար 120,000,000 (հարյուր քսան միլիոն) ՀՀ դրամ, անկախ այն հանգամանքից, թե տվյալ չվերթում քանի շահառուի է մատուցվել ծառայություն, ուստի հստակեցման կարիք ունի յուրաքանչյուր շահառուին մատուցված ծառայության արժեքը ինչպես է որոշվելու (մասնավորապես՝ կարող է որոշվել օպերատորի կողմից շահառուին դուրս գրված հաշվարկային փաստաթղթի հիման վրա), որը հիմք կհանդիսանա շահառուի կողմից իրեն մատուցված ծառայության արժեքի չափով ստացված փոխհատուցման գումարը՝ որպես անհատույց ստացված դրամական միջոց, եկամուտ ճանաչելու համար։Ընդունվել է ի գիտություն։Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոխհատուցումը տրամադրվում է ոչ թե շահառուներին առանձին-առանձին, այլ օպերատորին, հետևաբար շահութահարկի առաջացման խնդիր չի կարող դիտարկվել։Ինչ վերաբերում է յուրաքանչյուր շահառուին մատուցված ծառայության արժեքի որոշմանը, ապա յուրաքանչյուր չվերթի դեպքում փոխհատուցման գումարը բաժանվելու է շահառուների քանակի վրա։PK ! .L word/_rels/document.xml.rels
PK ! word/footnotes.xml
PK ! m word/endnotes.xml
PK ! +
word/footer1.xml
PK ! CIS S word/theme/theme1.xml
PK ! L} word/settings.xml
PK ! Ɛ customXml/item1.xmlPK ! +vU U customXml/itemProps1.xml
PK ! fZW W word/numbering.xml
PK ! DKb&