Վարչապետի որոշումներ

11 Փետրվարի 2006, 83 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը`

Ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ և օրինականության ապահովման բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Գուրգենի Հակոբյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: