Վարչապետի որոշումներ

25 Ապրիլի 2014, 355 - Ա

Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻ, Ս. ԿԱՐԱՅԱՆԻ, Շ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ Գ. ՔՈՉԱՐՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի ապրիլի 15-17-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կ. Մինասյանինը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանինը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գ. Քոչարյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին` ապահովել եռօրյա ժամկետում Կ. Մինասյանի` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
 

Արխիվ

2024

2023