Վարչապետի որոշումներ

16 Հոկտեմբերի 2018, 1383 - Ա

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ Մ Ա Ս Ի Ն


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
«Երիտասարդության հետ աշխատանքի ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի մասնակիցների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը 2018 թվականի նոյեմբերի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում պատվիրակության այցի հետ կապված ծախսերը՝ 931.5 հազար դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացրած հաշվետվության:

 

Արխիվ

2024

2023