Վարչապետի որոշումներ

16 Հոկտեմբերի 2018, 1368 - Ա

ՔՐԻՍՏԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Քրիստինե Ասատրյանին 2018 թվականի հոկտեմբերի 18-20-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Աստանա)` «Ներդրումներ երիտասարդության շրջանում» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Քրիստինե Ասատրյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարողին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Քրիստինե Ասատրյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023