Վարչապետի որոշումներ

12 Նոյեմբերի 2018, 1507 - Ա

ԱՐՄԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին 2018 թվականի նոյեմբերի 26-28-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)` Բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ աշխատաժողովին և «Բարձրորակ ֆինանսական տեղեկատվություն և տնտեսական ինտեգրացիա» խորագրով 2018 թվականի նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արման Պողոսյանի` Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Համաշխարհային բանկի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արման Պողոսյանի՝ Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023