Վարչապետի որոշումներ

12 Նոյեմբերի 2018, 1510 - Ա

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 67-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի փետրվարի 7-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական uահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման միջոցառումների մաuին» N 67-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետից հանել «անհատական» բառը.
2) որոշման 2-րդ կետում և 3-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) որոշման 2-րդ կետում «նախագահին» բառը փոխարինել «ղեկավարին» բառով.
4) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հավելված

Արխիվ

2024

2023