Վարչապետի որոշումներ

16 Հոկտեմբերի 2019, 1489 - Ա

ՎԱՀԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ԱՄԲԱՐՅԱՆԻ, ԱՐԹՈՒՐ ԱՆՏՈՆՅԱՆԻ ԵՎ ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 

1. Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանի, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի, Երևանի կայազորի զինվորական դատախազ Արթուր Անտոնյանի, Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Գուրգեն Հակոբյանի՝
2019 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 3-ն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Վահե Հարությունյանի, Տիգրան Ամբարյանի, Արթուր Անտոնյանի և Գուրգեն Հակոբյանի՝ Ռուսաստանի Դաշնության գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

 

Արխիվ

2024

2023