15 Նոյեմբերի 2012, 1424 - Ա
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արտակ Շաբոյանին վաղաժամկետ ազատել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնից:
2. Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանին: