Կառավարության որոշումներ

7 Նոյեմբերի 2013, 1217 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


<<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. <<Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի <<Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին>> N 1616-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2013 թվականին հատկացնել 5768,1 հազ. դրամ՝ 19 ավագ դպրոցների շենքերի տեխնիկական վիճակի հետազննություններ կատարելու նպատակով, այդ թվում՝ Երևանի Տ. Շևչենկոյի անվան N 42 ավագ դպրոց` 322,6 հազ. դրամ, Երևանի Լեոյի անվան N 65 ավագ դպրոց` 288,0 հազ, դրամ, Երևանի Խ. Դաշտենցի անվան N 114 ավագ դպրոց` 254,3 հազ. դրամ, Երևանի Լ. Արիսյանի անվան N 127 ավագ դպրոց` 507,2 հազ. դրամ, Երևանի Կ. Դեմիրճյանի անվան N 139 ավագ դպրոց` 386,3 հազ. դրամ, Երևանի Ա. Ղարիբյանի անվան N 142 ավագ դպրոց` 299,4 հազ. դրամ, Երևանի Վ. Դավթյանի անվան N 149 ավագ դպրոց` 203,5 հազ, դրամ, Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց` 230,6 հազ. դրամ, Արարատի ավագ դպրոց` 286,5 հազ. դրամ, Արմավիրի N 4 ավագ դպրոց` 340,5 հազ. դրամ, Վաղարշապատի Մ. Գորկու անվ. N 5 ավագ դպրոց` 460,5 հազ. դրամ, Մեծամորի N 2 ավագ դպրոց` 472,1 հազ. դրամ, Ճամբարակի ավագ դպրոց` 333,0 հազ. դրամ, Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոց` 206,0 հազ. դրամ, Վանաձորի N 17 ավագ դպրոց` 296,2 հազ. դրամ, Ալավերդու N 5 ավագ դպրոց` 157,9 հազ. դրամ, Արթիկի N 3 ավագ դպրոց` 175,8 հազ. դրամ, Նոյեմբերյանի ավագ դպրոց` 385,6 հազ. դրամ, Նոր Հաճնի ավագ դպրոց 162,1 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Նախագծահետազոտական ծախսեր>> հոդվածով):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023