Կառավարության որոշումներ

10 Հոկտեմբերի 2018, 1170 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N 356-Ա ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1498-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 11-ի «Անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» N 356-Ա և 2015 թվականի դեկտեմբերի 17-ի «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին» N 1498-Ա որոշումները:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, «Բանաձև մեդիա» տեղեկատվական հասարակական կազմակերպության և «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ կնքել համապատասխանաբար 2016 թվականի փետրվարի 3-ին կնքված N 13/0016 և 2013 թվականի հունիսի 14-ին կնքված N 89/0013 ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերը լուծելու մասին համաձայնագրեր (այսուհետ՝ համաձայնագրեր)՝ դրանցում նախատեսելով, որ համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող իրավունքների դադարեցման ծախսերը ենթակա են իրականացման «Բանաձև մեդիա» տեղեկատվական հասարակական կազմակերպության և «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023