Կառավարության որոշումներ

8 Նոյեմբերի 2018, 1241 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2018 թվականին հատկացնել 2,707.144.2 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 10,000,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 234,224.8 հազ. դրամ, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով 10,024.5 հազ. դրամ, իսկ «Կապի ծառայություններ» հոդվածով՝ 224,200.3 հազ. դրամ:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ ընտրողների ցուցակների, կազմման, վարման և ծանուցման ծախսերի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն N 1 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N N 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն N N 2 և 3 հավելվածների:
6. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված հատկացումների հաշվին Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարիքների համար ապրանքների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնման ձևով, կնքվելիք պայմանագրերի պահանջները տարածելով կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների նկատմամբ: Ընդ որում, սույն կետում նշված մեկ անձից գնման գործընթացների նկատմամբ չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023