Կառավարության որոշումներ

8 Նոյեմբերի 2018, 1244 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ N 4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների պահանջները՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող (պետական ցուցիչ 1.6.96.2) Հանրապետության հրապարակի N 4 հասցեում գտնվող հանրապետական նշանակության հուշարձանի պատմության թանգարանի հատվածում կատարել փոփոխում՝ ներքին տարածքի մասնակի վերահատակագծում, միջհարկային ծածկերի և աստիճանների իրականացում:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ նախագծով իրականացված անշարժ գույքի ներքին փոփոխություններն ավարտելուց հետո ավարտված շինարարական օբյեկտի ընդունող հանձնաժողովի կողմից վավերացված շահագործման ակտը և դրա հետ կապված փաստաթղթերը տրամադրել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ պետական գրանցում իրականացնելու համար:
 

Արխիվ

2024

2023