Կառավարության որոշումներ

15 Նոյեմբերի 2018, 1376 - Ա

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության oտարման մաuին» oրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մաuի դրույթներով` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Արամի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:
2. Uույն որոշման 1-ին կետի համաձայն կնքվող պայմանագիրն ուժի մեջ է մտնում uույն որոշման 1-ին կետում նշված տարածքի նկատմամբ hանրության գերակա շահ ճանաչելու մաuին Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաuտանի Հանրապետության վարչապետին պարբերաբար տեղեկատվություն տրամադրել ընթացող գործընթացների վերաբերյալ:
 

Արխիվ

2024

2023