Կառավարության որոշումներ

14 Նոյեմբերի 2019, 1587 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ և 9-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը      ո ր ո շ ո ւ մ է.
1. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծովակալ Իսակովի պողոտայի 25 հասցեում գտնվող՝ 26317,39 քառ. մետր և Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 2-րդ թաղամասի 62/26 (նախկին հասցեն՝ Դավթաշեն 4-րդ թաղամաս) հասցեում գտնվող՝ 100816,12 քառ. մետր հատուկ նշանակության պետական սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանց վրա գտնվող շենք-շինություններն ամրացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը` այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023