Կառավարության որոշումներ

17 Նոյեմբերի 2020, 1802 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝
1) «Մերձմոսկովյան» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքված՝ 2019 թվականի սեպտեմբերի 17-ի N ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2, 2019 թվականի հոկտեմբերի 14-ի N ՀՀ
ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/11, 2019 թվականի նոյեմբերի 25-ի N ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-3, 2019 թվականի դեկտեմբերի 27-ի N ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-4 և 2020 թվականի հունիսի 4-ին կնքված N ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-20/1 պայմանագրերի ժամկետները երկարաձգել մինչև 2020 թվականի
դեկտեմբերի 15-ը ներառյալ.
2) «Մերձմոսկովյան» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքված՝ 2019 թվականի հոկտեմբերի 14-ի N ՀՀ ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/11 և 2020 թվականի հունիսի 4-ի
N ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-20/1 պայմանագրերի վրա չտարածել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջը.
3) «Մերձմոսկովյան» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքված՝ 2019 թվականի դեկտեմբերի 27-ի N ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-4 ծածկագրով գնման պայմանագրի N 1 հավելվածում 2020 թվականի հուլիսի 22-ին կատարված փոփոխություններով նախատեսված պայմանները տարածել 2019 թվականի դեկտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների
նկատմամբ:
 

Արխիվ

2024

2023