Կառավարության որոշումներ

11 Նոյեմբերի 2021, 1864 - Լ

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԵԿ ԱՌԱՆՁԻՆ ՕԲՅԵԿՏԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԺԱՄԱԾԱԽՍԸ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՌԱՆՁԻՆ ՕԲՅԵԿՏԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔՆ ԸՍՏ ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԵՆԹԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին
նորմատիվային ժամածախսը, փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման
չափանիշները և դրա փորձաքննության արժեքն ըստ դատական փորձաքննությունների տեսակների և ենթատեսակների՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը
կազմում է 4,500 դրամ.
2) սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով սահմանված`
դատական փորձաքննությունների ենթատեսակների յուրաքանչյուր մեկ առանձին
օբյեկտի փորձաքննության արժեքը ներառում է տվյալ փորձաքննության կատարման հետ կապված բոլոր ծախսերը.
3) հաջորդաբար, զուգահեռ կատարվող կամ համալիր փորձաքննության
արժեքը որոշվում է որպես յուրաքանչյուր փորձաքննության շրջանակներում
ներառված ենթատեսակներով առանձին օբյեկտների փորձաքննության արժեքների
հանրագումար:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին
հանձնարարել, իսկ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին
առաջարկել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կիրառել սույն որոշմամբ
սահմանված կարգավորումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի նոյեմբերի 15-ից:  

հավելված

Արխիվ

2024

2023