Կառավարության նիստի օրակարգ

10 Մարտ, 2016

1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Վաչե Գաբրիելյան
2. «Վիտամինների գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պրեկուրսորների արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա տալու մասին
Արմեն Մուրադյան
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Արփինե Հովհաննիսյան
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 1262-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
Արծվիկ Մինասյան
5. Հայաստանի Հանրապետության հեռավոր, սահմանամերձ, բարձր լեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում անլար (wi-fi) ինտերնետի հասանելիության կետերի տեղադրման ծրագրի շրջանակներում գնված գույքն ընդունելու, ծրագրով ընտրված համայնքներին նվիրաբերելու մասին
Դավիթ Լոքյան
6. Գույք նվիրաբերելու մասին
Դավիթ Լոքյան
7. Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռքբերման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման իրականացումը «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ» փակ բաժնետիրական ընկերությանը վերապահելու մասին
Նարեկ Սարգսյան
8. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Գագիկ Խաչատրյան
9. Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2016 թվականի պետական պատվերի մասին
Գագիկ Խաչատրյան
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Գագիկ Խաչատրյան
11. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի «Ընտրական վարչարարության փորձի ուսումնասիրում, ընտրական վարչարարության բարձրացում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերազինում և ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի հրատարակում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Գագիկ Խաչատրյան
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
Վլադիմիր Գասպարյան
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Վլադիմիր Գասպարյան
14. 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին
Արման Սահակյան
15. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին խնամատարության հանձնելու ընթացակարգի բարեփոխման հայեցակարգին հավանություն տալու մասին
Արտեմ Ասատրյան
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի N 350-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին
Արմեն Մուրադյան
17. Կերի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն տալու կարգը սահմանելու մասին
Սերգո Կարապետյան
18. Նաիրի Հարությունյանին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին
Լևոն Մկրտչյան
19. «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
Արմեն Եղիազարյան
20. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Լևոն Յոլյան
21. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Լևոն Յոլյան
22. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Գաբրիել Ղազարյան
23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Արամայիս Գրիգորյան
24. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություն ու լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին
Արծվիկ Մինասյան
25. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությանը գումար հատկացնելու մասին
Գագիկ Խաչատրյան
26. Գ Ա Ղ Տ Ն Ի
Հրանուշ Հակոբյան
27. Գ Ա Ղ Տ Ն Ի
Հրանուշ Հակոբյան
28. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
Արտեմ Ասատրյան
29. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը հաստատելու մասին
Արփինե Հովհաննիսյան
30. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Լևոն Յոլյան
31. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև երկու երկրների բուհերում ուսումը սկսելու և շարունակելու նպատակով բարձրագույն ուսումնական որակավորումների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Լևոն Մկրտչյան
32. «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերը և այլ գույքը վարձակալության հանձնելու գործընթացի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքներին և գնման ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին հավանություն տալու և նախաորակավորված մասնակիցների ցանկը հաստատելու մասին
Վոլոդյա Նարիմանյան
33. «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամ ստեղծելու, հիմնադրամի կանոնադրությունը և հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում ու փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը լուծարելու մասին
Արմեն Եղիազարյան
34. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 896-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Դավիթ Հարությունյան
35. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին
Դավիթ Հարությունյան
36. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Դավիթ Հարությունյան