Կառավարության նիստի օրակարգ

06 Ապրիլ, 2016

1. «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի լրամշակված տարբերակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Արտեմ Ասատրյան
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին
Արմեն Մուրադյան
3. Հարցը հանված է
4. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Արփինե Հովհաննիսյան
5. Հայաստանի Հանրապետությունում կենսաբանական զենքի կոնվենցիայի դրույթների կիրառման ծրագրին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի նիստի N 34 արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Շավարշ Քոչարյան
6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին
Սերգո Կարապետյան
7. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «Վանաձորի «ԳԼՈՐԻԱ» կարի ֆաբրիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու մասին
Արծվիկ Մինասյան
8. Ներդրումային ծրագրի շրջանակներում «Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին
Արծվիկ Մինասյան
9. Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մրցանակներ շնորհելու մասին
Արծվիկ Մինասյան
10. «Բիոլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված` «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի ժամկետի երկարաձգումը թույլատրելու մասին
Արծվիկ Մինասյան
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 12-ի N 268-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Արծվիկ Մինասյան
12. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Արթուր Պողոսյան
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի նիստի N 4 արձանագրության 24-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Դավիթ Լոքյան
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի N 405-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին
Գագիկ Բեգլարյան
15. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները հաստատելու մասին
Նարեկ Սարգսյան
16. Գույք նվիրաբերելու մասին
Արման Սահակյան
17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 612-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Արման Սահակյան
18. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մասին
Ներսես Երիցյան
19. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի ու հատուկ կատեգորիայի զոհերի անվտանգ վերադարձի կազմակերպման կարգը սահմանելու մասին
Շավարշ Քոչարյան
20. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը հաստատելու մասին
Արփինե Հովհաննիսյան
21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 730-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Արծվիկ Մինասյան
22. Որդեգրման մասին
Արփինե Հովհաննիսյան
23. Որդեգրման մասին
Արփինե Հովհաննիսյան
24. Որդեգրման մասին
Արփինե Հովհաննիսյան
25. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N 131-Ն որոշման կատարման ընթացքի մասին
Դավիթ Հարությունյան
26. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 228-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Դավիթ Հարությունյան
27. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու վճարովի ծառայություն» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Վարդան Եղիազարյան
28. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրված խախտումների համար վարչական տուգանքների գանձումների, գրանցման-քննական ծառայությունների դիմաց վճարումների և այլ վճարովի ծառայություններ» ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Վարդան Եղիազարյան
29. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության գծով իրականացվող ծառայությունների մատուցում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Վարդան Եղիազարյան
30. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Արփինե Հովհաննիսյան
31. Որդեգրումը թույլատրելու վերաբերյալ խնդրանքը մերժելու մասին
Արփինե Հովհաննիսյան
32. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Դավիթ Լոքյան
33. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը գումար հատկացնելու մասին
Գագիկ Բեգլարյան
34. Գ Ա Ղ Տ Ն Ի
Դավիթ Հարությունյան
35. Գ Ա Ղ Տ Ն Ի
Լևոն Յոլյան