Կառավարության նիստի օրակարգ

12 Հունվար, 2017

1. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին
Արտեմ Ասատրյան
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Արտեմ Ասատրյան
3. «ՑԻՏՈ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա տալու մասին
(չքննարկվող)
Սերգեյ Խաչատրյան
4. «Աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով գույք հանձնելու մասին
(չքննարկվող)
Հայկարամ Մխիթարյան
5. «Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագծի մասին
Էդվարդ Նալբանդյան
6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու մասին
(չքննարկվող)
Իգնատի Առաքելյան
7. Սամվել Աբգարյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին
(չքննարկվող)
Լևոն Մկրտչյան
8. «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու, «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն», «Կապանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» և «Ստեփանավանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին
(չքննարկվող)
Լևոն Մկրտչյան
9. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության համակարգում գործող «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին
Դավիթ Լոքյան
10. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՎԻԿԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու մասին
(չքննարկվող)
Սուրեն Կարայան
11. «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին
Վահան Մարտիրոսյան
12. Հարցը հանված է
13. Գույք ամրացնելու և շահագործման համար ոչ պիտանի անշարժ գույքը քանդելու մասին
Վահան Մարտիրոսյան
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 17-ի N 329-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(չքննարկվող)
Վարդան Արամյան
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Վարդան Եղիազարյան
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1400-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(չքննարկվող)
Արսեն Հարությունյան
17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին
Դավիթ Հարությունյան
18. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Աջակցություն մարդու իրավունքների պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Դավիթ Հարությունյան