Կառավարության նիստի օրակարգ

09 Փետրվարի, 2017

1. Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում պետության կողմից Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման նպատակով Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքների աշխատակազմերի սոցիալական աջակցության տարածքային բաժինների գործունեության կազմակերպման ծախսերի տարեկան նորմատիվները սահմանելու մասին
(չզեկուցվող)
Արտեմ Ասատրյան
2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման 2017 թվականի ծախսերի կատարման նորմատիվները սահմանելու մասին
(չզեկուցվող)
Արփինե Հովհաննիսյան
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Արփինե Հովհաննիսյան
4. Գույքի նվիրատվության և անհատույց օգտագործման իրավունքով հողամաս տրա-մադրելու մասին
(չզեկուցվող)
Էդվարդ Նալբանդյան
5. «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին
(չզեկուցվող)
Արմեն Ամիրյան
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին
Վիգեն Սարգսյան
7. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցների տնօրինման ծրագրին համաձայնություն տալու մասին «»
(չզեկուցվող)
Վաչե Տերտերյան
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի N 783-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
(չզեկուցվող)
Վաչե Տերտերյան
9. Հայաստանի Հանրապետությունում գործարարի օրը նշելու մասին
Սուրեն Կարայան
10. Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մրցանակներ շնորհելու մասին
Սուրեն Կարայան
11. Կանոնադրական կապիտալում հիսուն տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) ամբողջությամբ կամ մասնակի մասնավորեցման գործընթացը կանոնակարգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի N 499 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Աշոտ Մարկոսյան
12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գույք ամրացնելու մասին
(չզեկուցվող)
Վարդան Հարությունյան
13. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրալիայի Միության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
(չզեկուցվող)
Սերգեյ Ավետիսյան
14. Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
(չզեկուցվող)
Սերգեյ Ավետիսյան
15. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մասին
Արփինե Հովհաննիսյան
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 10-ի N 805-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Աշոտ Մարկոսյան
17. Գ Ա Ղ Տ Ն Ի
Վարդան Գևորգյան
18. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
Աշոտ Մարկոսյան
19. Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին գումար հատկացնելու մասին
Դավիթ Հարությունյան
20. Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին
Լևոն Մկրտչյան
21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Վարդան Արամյան
22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Էդվարդ Նալբանդյան
23. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնության մասին
Դավիթ Հարությունյան