e-gov.am - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում
Բարի գալուստ www.e-gov.am: Այս կայքի նպատակն է մեկտեղել Հայաստանի Հանրապետության պետական գերատեսչությունների էլեկտրոնային կառավարման բոլոր գործիքներն ու տվյալների հիմնապաշարները եւ հարմարավետ միջավայր ստեղծել դրանց օգտագործման համար:
Գրեք նամակ կառավարությանը
Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը եւ դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:
Հետեւեք Ձեր նամակի ընթացքին
Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:
Կառավարության որոշումներ
Տվյալների այս հիմնապաշարը պարունակում է ՀՀ կառավարության ստորագրած որոշումները:
Վարչապետի որոշումներ
Այստեղ կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության ղեկավարի ստորագրած որոշումներին:
Կառավարության նիստի օրակարգ
Այս բաժնում մինչեւ կառավարության հերթական նիստը տեղադրվում են նիստում ընդգրկված հարցերի նախագծերը:
Մեկ անձից կատարվող գնումներ
Հրապարակային եւ թափանցիկ կառավարման ապահովման նպատակով ստեղծվել է պետական գերատեսչությունների կողմից մեկ անձից կատարվող գնումները ներկայացնող այս բաժինը:
ՊՈԱԿ-ների ֆինանսավորում
Պետական ոչ առեւտրային կազմակերպություններին տրվող ֆինանսավորումը, մասնավորապես, սուբսիդիաներն ու դրամաշնորհները, ինչպես նաեւ որոշ ծառայությունների պատվերները եւ դրանց պայմանագրերը կարող եք տեսնել այստեղ:
Ինտերակտիվ բյուջե
Կայքի այս գործիքը հնարավորություն է տալիս ուսումնասիրել ՀՀ պետական բյուջեն, ինչպես նաեւ այնտեղ կատարվող ընթացիկ ֆինանսական փոփոխություններն` ըստ ոլորտների, բաժինների, խմբերի, դասերի եւ ծախսային տողերի:
-
Հնարավորություններ
Տեսնել բյուջեի եկամուտներն ու ծախսերը online ռեժիմով
-
Հիմնական առավելություններ
Բյուջեն պարզ եւ հարմարավետ զննելու հնարավորություն
-
Նորամուծություններ
Կարող եք տեսնել բյուջետային միջոցների հաշվին կքված պայմանագրերի մանրամասները
Հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ
Համակարգը նախատեսված է պարզեցնել հարկային հաշվետվությունների հանձնման գործընթացը հարկատուների եւ հարկային աշխատողների համար` հաշվետվությունների լրացումն ու ստուգումը ավտոմատացնելու եւ համացանցով փոխանցելու շնորհիվ։
-
Հնարավորություններ
Համակարգում հաշվետվությունների ժամանակավոր պահպանման, դրանց գրանցման եւ արխիվի բաժիններ
-
Հիմնական առավելություններ
Հարկային հաշվետվությունների համացանցով ներկայացում
Հնարավոր կոռուպցիոն ռիսկերի զսպում
Ժամանակի խնայողություն -
Նորամուծություններ
Էլեկտրոնային հաշվետվություն` առանց ուղղակի շփման
Մտավոր սեփականության գործակալության էլեկտրոնային հայտերի ընդունման համակարգ
Էլեկտրոնային հայտերի ներկայացման համակարգը հնարավորություն է տալիս գյուտերը եւ օգտակար մոդելները, ինչպես նաեւ ապրանքային նշանները եւ արդյունաբերական նմուշներն էլեկտրոնային եղանակով ներկայացնել Մտավոր սեփականության գործակալություն:
-
Հնարավորություններ
Արագ եւ հեշտ գրանցել մտավոր սեփականությունը
-
Հիմնական առավելություններ
Հավաստիություն, ժամանակի խնայողություն, հարմարավետություն
-
Նորամուծություններ
Էլեկտրոնային տարբերակով հայտերի ներկայացում
Մտավոր սեփականության գործակալության տեղեկատվական որոնման համակարգ
Մտավոր սեփականության գործակալության տեղեկատվական որոնման համակարգը հնարավորություն է տալիս կատարել որոնում կատարել արդյունաբերական նմուշների, ֆիրմային անվանումների, գյուտերի եւ օգտակար մոդելների, ինչպես նաեւ ապրանքային նշանների հիմնապաշարներում: Ներկայացված են նաեւ համապատասխան տեղեկության որոնման ձեւի բացարտությունները:
-
Արդյունաբերական նմուշներ
-
Ֆիրմային անվանումներ
-
Գյուտերի և օգտակար մոդելների հիմնապաշար
-
Ապրանքային նշանների հիմնապաշար
Էլեկտրոնային վիզա (e-visa)
Էլեկտրոնային վիզան գործիք է, որ հնարավորություն է տալիս պարզեցնել մուտքի արտոնագիր ստանալու գործընթացը: Որպես կանոն մուտքի արտոնագրի հաստատման դեպքում դրա տրամադրումն այս համակարգի միջոցով տեւում է երկու օր:
-
Հնարավորություններ
Մուտքի արտոնագրի հեռակա ձեւակերպում
-
Հիմնական առավելություններ
Ժամանակի խնայողություն եւ հարմարավետություն մուտքի արտոնագիր ստանալիս
-
Նորամուծություններ
Էլեկտրոնային վճարման միջոցով e-visa ստանալու հնարավորություն
Էլեկտրոնային ստորագրություն
Էլեկտրոնային ստորագրությունը թվային պայմանանշանների եզակի հաջորդականություն է, որը կցված է էլեկտրոնային փաստաթղթին եւ օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաեւ էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար:
-
Էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար անհրաժեշտ է
- Ծանոթանալ պայմանագրին
- Վճարել պայմանագրում նշված գումարը
- Լրացնել եւ էլեկտրոնային փոստով ուղարկել հայտը, ստուգել հետադարձվող էլեկտրոնային տեղեկատվությունը
- Այցելել էլեկտրոնային հաշվետվությունների սպասարկման կենտրոն պայմանագիրը ստորագրելու նպատակով: