Կառավարության որոշումներ

5 Մարտի 2015, 190 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Աուդիտորական գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի <<Աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգը և քննությունների ծրագիրը հաստատելու մասին>> N 123-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրում <<Աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգը և քննությունների ծրագիրը>> բառերը փոխարինել <<Աուդիտորների որակավորման հետ կապված հարցերը կանոնակարգելու մասին>> բառերով.
2) որոշման 1.1-ին կետում՝
ա. <<ե>> ենթակետը <<կողմից,>> բառից հետո լրացնել <<բացառությամբ Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) որակավորման գործընթացին մասնակցելու դեպքերի,>> բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ <<ե.1>> ենթակետով.
<<ե.1. Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) որակավորման գործընթացին մասնակցող դիմորդները սույն կետի <<ե>> ենթակետում նշված փաստաթղթի փոխարեն ներկայացնում են Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) հիմնական մակարդակի 9 բաժիների (F9) քննությունների դրական հանձնումը հաստատող քննությունների արդյունքների և կարգավիճակի վերաբերյալ հաշվետվությունը կամ անդամության վկայականի պատճենը:>>.
3) որոշման 1.4-րդ կետի <<ա>> ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<ա) աուդիտորների որակավորման քննություններն անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված մասնագիտացված կառույցը (այսուհետ` մասնագիտացված կառույց): Քննությունների արդյունքների համաձայն, ինչպես նաև սույն որոշման 1.1-ին կետով նախատեսված դեպքերում աուդիտորի որակավորման վկայականները շնորհում կամ վկայականների տրամադրումը մերժում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին)՝ լիազորված մարմնի կողմից ստեղծված աուդիտորների որակավորման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) եզրակացության հիման վրա, հանձնաժողովի նիստի օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում: Լիազորված մարմնի կողմից աուդիտորի որակավորման վկայականի տրամադրումը մերժվում է դիմողի կողմից փաստաթղթերի կեղծ կամ որակավորման քննությունների անցկացման կարգի խախտման միջոցով ստացված կամ սույն որոշման 1.1-ին կետի պահանջներին անհամապատասխան փաստաթղթեր ներկայացվելու դեպքերում: Հանձնաժողովն իր նիստերի նախապատրաստումը, դիմողի մասին անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով համագործակցում է լիազորված մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման հետ, որն ուսումնասիրում է վկայական ստանալու համար ներկայացված դիմումները` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է լիազորված մարմնի պաշտոնական ինտերնետային կայք էջում` հանձնաժողովի նիստի օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:>>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և սույն որոշման գործողությունը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ներկայացված դիմումների վրա:


 

Արխիվ

2024

2023