Կառավարության որոշումներ

19 Մարտի 2015, 254 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 72 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 29-ի «Աճուրդի կենտրոն» պետական հիմնարկը «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրա-յին կազմակերպության վերակազմակերպելու մասին» N 72 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան պետական գույքի օտարման, մասնավորեցման, ինչպես նաև վարձակալության տրամադրման նպատակով աճուրդների կազմակերպումն է, իսկ գործունեության նպատակը` պետական գույքի օտարման, մասնավորեցման, ինչպես նաև վարձակալության տրամադրման գործընթացների աջակցումը.».
2) որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023