Բարի գալուստ www.e-gov.am: Այս կայքի նպատակն է մեկտեղել Հայաստանի Հանրապետության պետական գերատեսչությունների էլեկտրոնային կառավարման բոլոր գործիքներն ու տվյալների հիմնապաշարները եւ հարմարավետ միջավայր ստեղծել դրանց օգտագործման համար:


Գրեք նամակ կառավարությանը

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը եւ դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Հետեւեք Ձեր նամակի ընթացքին

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Կառավարության որոշումներ

Տվյալների այս հիմնապաշարը պարունակում է ՀՀ կառավարության ստորագրած որոշումները, ինչպես նաև ՀՀ կառավարության նիստում ընդունված արձանագրային որոշումները:

Վարչապետի որոշումներ

Այստեղ կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության ղեկավարի ստորագրած որոշումներին:

Կառավարության նիստի օրակարգ

Այս բաժնում մինչեւ կառավարության հերթական նիստը տեղադրվում են նիստում ընդգրկված հարցերի նախագծերը:

Լիցենզիաների հայտերի ընդունման համակարգ

Էլեկտրոնային հայտերի ներկայացման համակարգը հնարավորություն է տալիս համացացնի միջոցով ներկայացնել հայտեր Ձեր կողմից ընտրած լիցենզիան ստանալու, վերաձևակերպելու, ուժը կորցրած ճանաչելու, կասեցնելու և լիցենզիայի կրկնօրինակը ստանալու համար, ինչպես նաև հայտեր ներկայացնել` ստանալու, ուժը կորցրած ճանաչելու Ձեր կողմից նշած լիցենզիայի ներդիրը(ներ) և ստանալու դրանց կրկնօրինակները:

  • Հնարավորություններ

    Համացանցի միջոցով լիցենզավորման գործընթացի հայտերի ներկայացում:

  • Հիմնական առավելություններ

    Հայտերի էլեկտրոնային ներկայացում, ժամանակի խնայողություն,
    առանց պետական մարմին այցելելու հայտեր ներկայացնելու հնարավորություն:

  • Նորամուծություններ

    Էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառմամբ հայտերի ներկայացում:
    Հայտերի քննարկման գործընթացին հետևելու հնարավորություն:

Լիցենզավորված անձանց հաշվետվություններ

Լիցենզավորված անձանց հաշվետվությունների ընդունման համակարգը հնարավորություն է տալիս համացանցի միջոցով ներկայացնել հաշվետվություններ` ըստ գործունեության տեսակի

  • Հնարավորություններ

    Համացանցի միջոցով լիցենզավորված անձանց կողմից հաշվետվությունների ներկայացում

  • Հիմնական առավելություններ

    Հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացում, ժամանակի խնայողություն, առանց պետական մարմին այցելելու հաշվետվություններ ներկայացնելու հնարավորություն

Պետական վճարումների էլեկտրոնային համակարգ

Պետական վճարումների էլեկտրոնային համակարգը` հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական տուրքի կամ տեղական տուրքի կամ պետական կամ տեղական ինքնակառավաման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարը կամ վարչական տուգանքները կատարել էլեկտրոնային եղանակով:

  • Հնարավորություններ և առավելություններ

    վճարում օգտագործելով ArCA կամ MasterCard վճարային քարտերը, ինչպես նաև վիրտուալ ArCA քարտը

Անշարժ գույքի կադաստրի էլեկտրոնային համակարգ

Այս համակարգը հնարավորություն է տալիս անշարժ և շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման դիմումներ ներկայացնել առցանց համակարգի միջոցով:

Ներկայացված դիմումի ընթացքին հետևելու հնարավորություն

Հետևեք անշարժ և շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման Ձեր դիմումի ընթացքին:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվում են ՀՀ գերատեսչությունների կողմից մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը: Կայքը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ տեղադրված նախագծերին, որոնել նախագծեր, հետևել դրանց հետագա ընթացքին. ծանոթանալ ներկայացված առաջարկություններին, իսկ կայքում գրանցվելու դեպքում նաև ներկայացնել առաջարկություններ, ծանոթանալ նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ամփոփաթերթին, ընդունված առաջարկություններին կամ դրանք չընդունելու հիմնավորումներին:

  • Հնարավորություններ

    Պետության կողմից իրականացվող իրավաստեղծ գործունեությանը առցանց տարբերակով մասնակցելու հնարավորություն:

  • Հիմնական առավելություններ

    Կարևորագույն իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ հասարակության լայն շերտերի իրազեկում, ինչպես նաև իրավական ակտի նախագծման փուլից մասնակցության ապահովում:

  • Նորամուծություններ

    Էլեկտրոնային տարբերակով իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիք հայտնելու հնարավորություն:

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

էլեկտրոնային հարցումների միասնական կայքի օգնությամբ քաղաքացիները կարող են առցանց եղանակով տեղեկատվություն տնօրինող պետական մարմիններին ուղղել իրենց հարցումը, դիմումը կամ բողոքը և սահմանված ժամկետում ստանալ դրա պատասխանը առցանց եղանակով:

Էլեկտրոնային հարթակի գործարկումը կնպաստի տեղեկատվության ազատության մատչելիության ապահովմանը՝ խնայելով ինչպես պետության, այնպես էլ քաղաքացիների ժամանակն ու միջոցները և դարձնելով տեղեկություն տնօրինող պետական մարմինների հետ փոխհարաբերությունները առավել արդյունավետ և պարզ :

Թղթային փաստաթղթաշրջանառությանը զուգահեռ էլեկտրոնային նորարար գործիքների ստեղծումը կնպաստի վարչարարության ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

  • Կայքը հնարավորություն է ընձեռում

    էլեկտրոնային եղանակով ներկայացնել դիմումը, հարցումը կամ բողոքը տեղակատվություն տնօրինող պետական մարմին,

    հետևել համապատասխան պետական մարմնին հասցեգրված դիմումի, հարցման կամ բողոքի ընթացքին,

    ցանկության դեպքում ընտրել պատասխանի ծանուցման եղանակը(էլ.փոստով, կայքի միջոցով, թղթային տարբերակով),

    պատասխանել կայքի կողմից ներկայացվող հարցին և ձևավորել վիճակագրությունը՝ հիմնվելով պետական մարմինների կողմից տրամադրված պատասխանի բովանդակության և ժամկետի հիման վրա, դրանով իսկ նպաստելով պետական մարմինների հաշվետվողականությանը և որակի բարձրացմանը:

Կազմակերպությունների էլեկտրոնային գրանցում

Այս համակարգը հնարավորություն է տալիս մեկ պատուհանի սկզբունքի կիրառմամբ գրանցելու կազմակերպություն հաշված րոպեների ընթացքում:
Միաժամանակ այս համակարգի միջոցով Դուք կարող եք ստանալ տեղեկատվություն Ձեզ հետաքրքրող արդեն գրանցված կազմակերպությունների մասին:

  • Հնարավորություններ և առավելություններ

    Էլեկտրոնային գրանցում

    Հայտերի էլեկտրոնային ներկայացում

    Ձեր ներկայացված դիմումին հետևելու հնարավորություն

    Կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության ստացում:

Դատական տեղեկատվական համակարգ

Այս համակարգը հնարավորություն է տալիս գտնել համապատասխան դատական գործեր, որոնել ՀՀ օրենքներ հետևել դատական նիստերի ժամանակացույցին և այլն:

  • Հնարավորություններ և առավելություններ

    Նմանատիպ դատական գործերի որոնում

    Դատական նիստերի անցկացման ամսաթվի, ժամի և վայրի վերաբերայալ տեղեկատվություն

    Վճարման կարգադրություններով գործերի հայցադիմումները լրացնելու, դրանց ընթացքին հետևելու և հարակից փաստաթղթերը համապատասխան դատարան ուղարկելու առցանց ծառայություն

Ինտերնետով հրապարակային ծանուցում

Այսուհետ օրենքով սահմանված դեպքերում Դուք կարող եք ներկայացնել հրապարակային ծանուցումները այս կայքի միջոցով:

  • Հնարավորություններ և առավելություններ

    Ժամանակի կրճատում

    Այլ հայտարարություներ փնտրելու հնարավորություն

    Նոր հայտարարությունները ստանալու համար բաժանոդրագրություն:

Հայաստանի Ազգային Պատկերասրահ

Հայաստանի ազգային պատկերասրահի մշակույթային արժեքները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով: Առաջին անգամ Դուք հնրարավորություն ունեք տեսնելու պատկերասրահի բոլոր մշակույթային արժեքները, որոնց 80 տոկոսը պահվում են պահոցներում և չեն ցուցադրվում պատկերասրահում: Համապատասխան գործերը ներկայացված են լուսանկարներով, ինչպես նաև նկարագրությամբ՝ հեղինակներ, ժամանակաշրջան և այլ նկարագրական տվյալներ:

  • Հնարավորություններ և առավելություններ

    պատկերասրահի աշխատանքային ժամեր

    կազմակերպվող միջոցառումներ

    ցուցադրություններ

    մշակույթային արժեքների որոնում

    պահոցներում առկա մշակույթային գործերը տեսնելու հնարավորություն

ՀՀ վերահսկիչ պալատի կողմից իրականացված վերահսկողության արդյունքներ

Հրապարակային եւ թափանցիկ կառավարման ապահովման նպատակով ստեղծվել է Վերահսկիչ պալատի կողմից իրականացված վերահսկողության և դրա արդյունքում արձանագրված թերությունների վերացմանն ուղված քայլերի վերաբերյալ տեղեկատվության բացահայտման այս բաժինը:

  • Հնարավորություններ

    ծանոթանալ բացահայտվող խնդիրներին, թափանցիկության ապահովում

Մեկ անձից կատարվող գնումներ

Հրապարակային եւ թափանցիկ կառավարման ապահովման նպատակով ստեղծվել է պետական գերատեսչությունների կողմից մեկ անձից կատարվող գնումները ներկայացնող այս բաժինը:

ՊՈԱԿ-ների ֆինանսավորում

Պետական ոչ առեւտրային կազմակերպություններին տրվող ֆինանսավորումը, մասնավորապես, սուբսիդիաներն ու դրամաշնորհները, ինչպես նաեւ որոշ ծառայությունների պատվերները եւ դրանց պայմանագրերը կարող եք տեսնել այստեղ:

Ինտերակտիվ բյուջե

Կայքի այս գործիքը հնարավորություն է տալիս ուսումնասիրել ՀՀ պետական բյուջեն, ինչպես նաեւ այնտեղ կատարվող ընթացիկ ֆինանսական փոփոխություններն` ըստ ոլորտների, բաժինների, խմբերի, դասերի եւ ծախսային տողերի:

  • Հնարավորություններ

    Տեսնել բյուջեի եկամուտներն ու ծախսերը online ռեժիմով

  • Հիմնական առավելություններ

    Բյուջեն պարզ եւ հարմարավետ զննելու հնարավորություն

  • Նորամուծություններ

    Կարող եք տեսնել բյուջետային միջոցների հաշվին կքված պայմանագրերի մանրամասները

Հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ

Համակարգը նախատեսված է պարզեցնել հարկային հաշվետվությունների հանձնման գործընթացը հարկատուների եւ հարկային աշխատողների համար` հաշվետվությունների լրացումն ու ստուգումը ավտոմատացնելու եւ համացանցով փոխանցելու շնորհիվ։

  • Հնարավորություններ

    Համակարգում հաշվետվությունների ժամանակավոր պահպանման, դրանց գրանցման եւ արխիվի բաժիններ

  • Հիմնական առավելություններ

    Հարկային հաշվետվությունների համացանցով ներկայացում

    Հնարավոր կոռուպցիոն ռիսկերի զսպում

    Ժամանակի խնայողություն

  • Նորամուծություններ

    Էլեկտրոնային հաշվետվություն` առանց ուղղակի շփման

Մտավոր սեփականության գործակալության էլեկտրոնային հայտերի ընդունման համակարգ

Էլեկտրոնային հայտերի ներկայացման համակարգը հնարավորություն է տալիս գյուտերը եւ օգտակար մոդելները, ինչպես նաեւ ապրանքային նշանները եւ արդյունաբերական նմուշներն էլեկտրոնային եղանակով ներկայացնել Մտավոր սեփականության գործակալություն:

  • Հնարավորություններ

    Արագ եւ հեշտ գրանցել մտավոր սեփականությունը

  • Հիմնական առավելություններ

    Հավաստիություն, ժամանակի խնայողություն, հարմարավետություն

  • Նորամուծություններ

    Էլեկտրոնային տարբերակով հայտերի ներկայացում

Մտավոր սեփականության գործակալության տեղեկատվական որոնման համակարգ

Մտավոր սեփականության գործակալության տեղեկատվական որոնման համակարգը հնարավորություն է տալիս կատարել որոնում կատարել արդյունաբերական նմուշների, ֆիրմային անվանումների, գյուտերի եւ օգտակար մոդելների, ինչպես նաեւ ապրանքային նշանների հիմնապաշարներում: Ներկայացված են նաեւ համապատասխան տեղեկության որոնման ձեւի բացարտությունները:

ԴԱՀԿ էլեկտրոնային աճուրդի համակարգ

Այսուհետ Դուք կարող եք օգտվել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից պարտադիր օտարման ենթակա գույքի աճուրդով վաճառքի էլեկտրոնային համակարգից:

  • Հնարավորություններ և առավելություններ

    թափանցիկություն,

    փոխշահավետ գործարքի հնարավորություն,

    հնարավոր կոռուպցիոն ռիսկերի զսպում:

Հայաստանի իրավական տեղեկատվության համակարգ

Հայաստանի Հանարապետության իրավական ակտերի միասնական էլեկտրոնային շտեմարան, որը հնարավորություն է տալիս մեկ միասնական համակարգից ծանոթանալ ՀՀ օրեսնդրությանը սկսած Միջազգային պայմանագրերից մինչև համայնքների ավագանու կողմից ընդունած որոշումներին:

  • Հնարավորություններ և առավելություններ

    որոնում ըստ ընդունման ժամկետի, ընդունող մարմնի և ակտի համարի,

    ժամանակի խնայողություն,

    համապարփակ տեղեկատվություն:

Էլեկտրոնային վիզա (e-visa)

Էլեկտրոնային վիզան գործիք է, որ հնարավորություն է տալիս պարզեցնել մուտքի արտոնագիր ստանալու գործընթացը: Որպես կանոն մուտքի արտոնագրի հաստատման դեպքում դրա տրամադրումն այս համակարգի միջոցով տեւում է երկու օր:

  • Հնարավորություններ

    Մուտքի արտոնագրի հեռակա ձեւակերպում

  • Հիմնական առավելություններ

    Ժամանակի խնայողություն եւ հարմարավետություն մուտքի արտոնագիր ստանալիս

  • Նորամուծություններ

    Էլեկտրոնային վճարման միջոցով e-visa ստանալու հնարավորություն

Էլեկտրոնային ստորագրություն

Էլեկտրոնային ստորագրությունը թվային պայմանանշանների եզակի հաջորդականություն է, որը կցված է էլեկտրոնային փաստաթղթին եւ օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաեւ էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար:

  • Էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար անհրաժեշտ է

    - Ծանոթանալ պայմանագրին
    - Վճարել պայմանագրում նշված գումարը
    - Լրացնել եւ էլեկտրոնային փոստով ուղարկել հայտը, ստուգել հետադարձվող էլեկտրոնային տեղեկատվությունը
    - Այցելել էլեկտրոնային հաշվետվությունների սպասարկման կենտրոն պայմանագիրը ստորագրելու նպատակով:

Ռեեստրներ և ցանկեր

Այս բաժինը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ պետական կառավարման մարմինների կողմից վարվող որոշ ռեեստրներին և այլ տեղեկատվությանը` ցանկերի տեսքով

  • Հնարավորություններ

    - արտադրական վտան­գա­վոր օբյեկտների ռեեստր

    - պետության կողմից սուբսիդավորվող 8-10 տոկոս տոկոսա­դրույ­քով տրամա­դրված գյուղատնտեսական վարկերի շահառուների ցուցակ

    - ընդեր­քի պաշարների մասին տեղեկանքներ