Լիցենզավորված անձանց հաշվետվություններ

Հարգելի՛ լիցենզավորված անձ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ այսուհետ Դուք կարող եք մի շարք պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունները ներկայացնել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով:

Հաշվետվությունը ներկայացնելու համար անհրաժեշտ դաշտերը լրացնելուց հետո Ձեզ կտրամադրվի 12-նիշանոց ծածկագիր, որն անհրաժեշտ է պահպանել, քանի որ այն հարկավոր է Ձեզ հաշվետվության ընթացքին հետևելու կամ ի լրումն անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու համար:

Հաշվետվության ներկայացման ընթացակարգին առավել մանրամասն Դուք կարող եք տեղեկանալ` ծանոթանալով ստորև ներկայացված Լիցենզավորված անձանց կողմից հաշվետվությունների` էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացման կարգին::

  • Առողջապահության բնագավառ
    • Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեություն
  • Կրթության բնագավառ
    • Բակալավրի կրթական ծրագրի (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի) իրականացում
    • Բակալավրի մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում, բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի
    • Հիմնական հանրակրթական ծրագրերի իրականացում
    • Մագիստրոսի կրթական ծրագրի (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի) իրականացում
    • Մագիստրոսի մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում, բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի
    • Միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում, բացառությամբ բժշկական միջին մասնագիտական ծրագրերի
    • Միջնակարգ հանրակրթական ծրագրերի իրականացում
    • Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում
    • Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի իրականացում
    • Տարրական հանրակրթական ծրագրերի իրականացում
  • Շրջակա միջավայրի պահպանության բնագավառ
    • Վտանգավոր թափոնների վերամշակում, վնասազերծում, պահպանում, փոխադրում և տեղադրում
  • Վիճակախաղերի, շահումներով խաղերի բնագավառ
    • Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպում
    • Խաղատների կազմակերպում
    • Վիճակախաղերի կազմակերպում
  • Տրանսպորտի բնագավառ
    • Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպում
    • Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն
  • Քաղաքաշինության բնագավառ
    • Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն
    • Շինարարության որակի տեխնիկական հսկողություն (բացառությամբ շինանարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)
  • Գործունեության այլ բնագավառներ
    • Աուդիտորական ծառայությունների իրականացում