23 Մարտի 2012, 242 - Ա
Ա. ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻ՝ ՀՌՈՄ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ ՄԱԿ-ի գյուղատնտեսական և պարենի կազմակերպության բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի քարտուղարությունից ստացված հրավերի հիման վրա բուսասանիտարական հարցերով 7-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Ա. Բախչագուլյանի՝ 2012 թվականի մարտի 18-24-ը Հռոմ (Իտալիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ա. Բախչագուլյանի՝ Հռոմ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր