5 Հոկտեմբերի 2012, 983 - Ա
Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան և մշակույթի կենտրոնի շենքերի վերանորոգման կապակցությամբ կազմակերպվող, Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված և Սպահանում մշակութային օրերի բացման միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի՝ 2012 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 2-ը Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր