Վարչապետի որոշումներ

29 Հունվարի 2013, 67 - Ա

Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին տրամադրել 2012 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2013 թվականի հունվարի 29-ին։
2. Գագիկ Բեգլարյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանի վրա:
 

Արխիվ

2024

2023