30 Հունվարի 2013, 68 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1063 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և  Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 23-ի N 908-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1063 -Ա որոշման  հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա.  «Ն. Երիցյան   - ՀՀ  էկոնոմիկայի  նախարար»  բառերը  փոխարինել  «Տ. Դավթյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարար» բառերով,
բ.   «Վ. Վարդանյան     - ՀՀ  քաղաքաշինության  նախարար»  բառերը  փոխարինել  «Ս. Թադևոսյան       - ՀՀ քաղաքաշինության նախարար» բառերով,
գ. «Ս. Նիկոյան   -ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ս. Նիկոյան   -ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերով, 
դ. «Ա. Գյուրջյան   - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Գյուրջյան  -«Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետ» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Տ. Մարգարյան   - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Տ. Մարգարյան   - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)» բառերով,
բ. «Ա. Հակոբյան   - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Բալդրյան   -«Յունիքոմփ» ՓԲԸ-ի  տնօրեն (համաձայնությամբ)» բառերով. 
3) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Կ. Թոռչյան   - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Գ. Հարությունյան   - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով,
բ. «Շ. Իսայան  - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Գ. Կարախանյան   - Հայաստանի պետական ճարտարագիտական  համալսարանի  մեխանիկամեքենագիտական  ֆակուլտետի  մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով,
գ. «Մ. Մաթևոսյան   - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ն. Բաբուջյան  - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով,
դ. «Ա. Ճաղարյան    -Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էլեկտրատեխնիկական   ֆակուլտետի  3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Գ. Հարությունյան    - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով,
ե. «Հ. Մամիջանյան    - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էներգետիկական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ն. Համբարձումյան    - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էներգետիկական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով:
 

