Վարչապետի որոշումներ

28 Հունիսի 2013, 518 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՏԼԱՍԻ ԹԱՐՄԱՑՄԱՆ, ԱՆԳԼԵՐԵՆՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և Հայաստանի ազգային ատլասի թարմացման և անգլերենով ստեղծման և հրատարակման նպատակով`
1. Հայաստանի ազգային ատլասի թարմացման և անգլերենով հրատարակման նպատակով ստեղծել խմբագրական խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել հանրապետական գործադիր և տարածքային մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի ազգային ատլասի թարմացման և անգլերենով ստեղծման գործընթացի իրականացումն ապահովելու նպատակով աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` անհրաժեշտության դեպքում տրամադրելով համապատասխան նյութեր և տվյալներ:
Հավելված

Արխիվ

2024

2023