Վարչապետի որոշումներ

18 Հոկտեմբերի 2013, 949 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
Կրթության, գիտության ոլորտում ներդրած ավանդի համար և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հիմնադրման 80-ամյա հոբելյանի կապակցությամբ հետևյալ անձանց`
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով՝
Մարինկա Քաջիկի Բաղդասարյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրական մեքենաներ և ապարատներ» ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վիլենա Հակոբի Մարտիրոսյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ընդհանուր քիմիայի և քիմիական պրոցեսների» ամբիոնի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր

Ռուբեն Վարդանի Աղգաշյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
2) խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով`

Սուրիկ Խաչիկի Խուդավերդյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռադիոսարքավորումների կոնստրուկտավորման և արտադրության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Կոլյա Համազասպի Սողոմոնյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ճարտարագիտական գրաֆիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր

Արմինե Գևորգի Ավետիսյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիտական աշխատանքների, ծառայությունների և ինովացիոն հետազոտությունների կենտրոնի պետ, տեխնիկական գիտությունների դոկտոր

Միշա Մամիկոնի Սիմոնյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սուրեն Սմեյլի Չիբուխչյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վերգետնյա տրանսպորտային միջոցների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
 

Արխիվ

2024

2023