Վարչապետի որոշումներ

10 Հունվարի 2014, 4 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ UՏԵՂԾԵԼՈՒ ՄԱUԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետությունում առողջապահական միասնական տեղեկատվական համակարգի (Էլ-առողջապահության համակարգ) ներդրման համակարգման և աշխատանքային գործընթացների առավել արդյունավետ կառավարման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին պարբերաբար ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում առողջապահական միասնական տեղեկատվական համակարգի ներդրման հետ կապված հարցերի վերաբերյալ համապատասխան եզրակացություններ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նարարարին` սույն որոշման 1-ին կետով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին աջակցելու նպատակով ստեղծել փորձագիտական խումբ:
Հավելված_

Արխիվ

2024

2023