Վարչապետի որոշումներ

13 Հունվարի 2014, 8 - Ա

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ա. Հարությունյանին 2014 թվականի հունվարի 12-14-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)՝ Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում գյուղատնտեսության և գյուղի զարգացման հարցերին նվիրված համաժողովի երկրորդ նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Հարությունյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Հարությունյանի՝ Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023