Վարչապետի որոշումներ

26 Փետրվարի 2014, 144 - Ա

Խ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանին 2014 թվականի մարտի 5-7-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ «Տնտեսական գործիքներ կանաչ արտադրանքի համար Արևելյան գործընկեր երկրներում» խորագրով հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Խ. Հակոբյանի` Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Խ. Հակոբյանի՝ Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Արխիվ

2024

2023