Վարչապետի որոշումներ

28 Փետրվարի 2014, 151 - Ա

Ն. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՉԻՆԱՅ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Ն. Սարգսյանին 2014 թվականի մարտի 3-6-ը գործուղել Չինայ (Հնդկաստանի Հանրապետություն)` Հայաստանին նվիրված հուշարձանի կառուցման հետ կապված հարցերը քննարկելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ն. Սարգսյանի՝ Չինայ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չինայ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2024

2023