Վարչապետի որոշումներ

27 Մարտի 2014, 232 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական համատեղ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպմանը մասնակցելու նպատակով պատվիրակության` համաձայն հավելվածի, 2014 թվականի մարտի 20-22-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Վ. Ավանեսյանինը, Վ. Տերտերյանինը, Գ. Մելքոնյանինը, Ա. Հարությունյանինը, Ա. Ավետիսյանինը, Հ. Ծուղունյանինը, Գ. Սաղոյանինը և Ա. Ավետիսյանինը` օրապահիկը, գիշարավարձը, ինչպես նաև միկրոավտոբուսի վարձակալության հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շ. Քոչարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են.
1) Ռ. Հարությունյանինը՝ «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
2) Ա. Ղազարյանինը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության միջոցների հաշվին.
3) Գ. Աղաջանյանինը՝ Հայաստանի բեռնափոխադրողների միության միջոցների հաշվին.
4) Ա. Վարդանյանինը՝ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի միջոցների հաշվին:
4. Պատվիրակության ղեկավարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել պատվիրակության՝ Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

Հավելված

Արխիվ

2024

2023