Վարչապետի որոշումներ

27 Մարտի 2014, 233 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 861-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի N 591-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 861-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Հ. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտագության ծառայության տնօրենի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտագության ծառայության տնօրենի տեղակալ» բառերով.
2) «Ա. Ապիտոնյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ» բառերը փոխարինել «Ծ. Համբարձումյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (համաձայնությամբ)» բառերով։
 

Արխիվ

2024

2023