Վարչապետի որոշումներ

27 Մարտի 2014, 236 - Ա

ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽԱՌԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Գիտատեխնիկական և առևտրատնտեսական հարցերով հայ-ավստրիական միջկառավարական խառը հանձնաժողովի հերթական նիստը 2014 թվականի ապրիլի 29-ին Երևանում անցկացնելու կապակցությամբ` նիստերի անցկացման, դահլիճի վարձակալու-թյան, ավտոմեքենաների վարձակալության, արարողակարգային և այլ միջոցառումների, սննդի, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, հուշանվերների ձեռքբերման հետ կապված և այլ ծախսեր` 4.450.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացրած հաշվետվության:

 

Արխիվ

2024

2023