Վարչապետի որոշումներ

25 Ապրիլի 2014, 352 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՒՄԲ ԻՐԿՈՒՏՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի հունիսի 4-6-ը Իրկուտսկ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն N 1 հավելվածի, և 2014 թվականի հունիսի 2-7-ը` փորձագետների խումբ` համաձայն N 2 հավելվածի։
2. Պատվիրակության և փորձագետների խմբի անդամների՝ Իրկուտսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Կ. Հակոբյանինը, Մ. Թոռչյանինը և Կ. Կրիտյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Միրզաբեկյանինը, Ս. Օ. Աբրահամյանինը, Ս. Պ. Աբրահամյանինը և Ա. Ալմազյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ա. Ղևոնդյանինը և Դ. Վիրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Պատվիրակության ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ապահովել պատվիրակության` Իրկուտսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հավելված

Արխիվ

2024

2023