Վարչապետի որոշումներ

30 Ապրիլի 2014, 373 - Ա

ԱՐՏԵՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Պետրոսյանին 2014 թվականի մայիսի 12-14-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Աշխատած վառելիքի անվտանգ կառավարման և ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման համատեղ կոնվենցիայի երկրորդ արտահերթ հանդիպմանը և ազգային հաշվետվությունների քննարկման 5-րդ համաժողովի կազմակերպական հանդիպմանը մասնակցելու համար:
2. Արտեմ Պետրոսյանի` Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արտեմ Պետրոսյանի՝ Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:


 

Արխիվ

2024

2023