Վարչապետի որոշումներ

27 Մայիսի 2014, 495 - Ա

ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ, ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՇԽԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՀՈԹՈՐՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար Աշխեն Մկրտչյանին 2014 թվականի հունիսի 2-6-ը գործուղել Հոթորն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)՝ Հայաստանի Հանրապետության տիեզերական արբանյակի ստեղծման ծրագրի շրջանակներում «ՍպեյսԻքս» ընկերության տնօրինության հետ հանդիպում ունենալու համար:
2. Գագիկ Բեգլարյանի, Գագիկ Գրիգորյանի և Աշխեն Մկրտչյանի` Հոթորն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հոթորն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023